կարևոր
2821 դիտում, 11 ամիս առաջ - 2023-05-18 12:27
Քաղաքական

Սա մեծ աղետ է, որը կարող է բերել մեր ազգի վախճանին. երիտասարդությանը ոչնչացնում են, հասարակությանը թմրեցնում են բառացիորեն․ Արթուր Խաչիկյան

Մենք բոլորս գիտենք, որ Հայաստանում նարկոտիկների մեծ էպիդեմիա է։ Արդեն նարկոտիկները տարածվում են դպրոցներում, համալսարաններում, անչափահասների, ուսանողների շրջանում։ ԱՅս մասին ԱԱԾ դիմաց «Հայաստանի նարկոմաֆիան» թեմայով հրավիրված ասուլիսում ասաց Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոտկոր Արթուր Խաչիկյանը։

Նրա խոսքով՝ սա մեծ աղետ է, որը կարող է բերել մեր ազգի վախճանին. երիտասարդությանը ոչնչացնում են, հասարակությանը  թմրեցնում են բառացիորեն։

«Գիտեմ, որ որոշ գործողություններ ձեռնարկվում են, որոշ պայքար գնում է իրավապահների կողմից, բայց, իհարկե, դա պետք է ինտենսիվ լինի, լինեն կտրուկ քայլեր»,- ասաց  նա։