Փոխարժեքներ
24 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.56 |
EUR | ⚊ | € 444.14 |
RUB | ⚊ | ₽ 4.7117 |
GBP | ⚊ | £ 518.15 |
GEL | ⚊ | ₾ 141.74 |
ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն անդրադարձել է նախօրեին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշներն այրելու շուրջ քննարկումներին։
«Երեկ ուշ երեկոյան Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ բացելով Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ՝ վնասել են բնակելի տուն։
Այդ պահից սկսած մերձիշխանական լրատվամիջոցները վայնասուն են տարածում՝ կապելով տեղի ունեցածը երեկվա Ջահերով երթի մեկնարկին Ադրբեջանի դրոշը այրելու գործողության հետ։
Հավանաբար, այդ լրատվամիջոցները, որոնց, ճիշտ կլինի անվանել քարոզչամիջոց, վրդովվել են երեկվա բազմահազարանոց ոգեկոչման և պահանջատիրական միջոցառումից։
Վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանն էլ փոխանցում է, որ ըստ վարչակարգի ղեկավարի՝ դրոշների այրումը «սադրիչ և հրահրող գործելակերպ» է։ Հետաքրքիր է, որ նման մեկնաբանություններ է տալիս մի իշխանություն, որը անվերապահորեն կատարում է Ադրբեջանի և Թուրքիայի նախապայմանները՝ էլ ավելի գրգռելով վերջիններիս ախորժակը։ Այդ ու՞մ և ինչու՞մ եք մեղադրում։
Մեղադրանքները սեփական քաղաքացիների վրա ուղղելը ի՞նչ է, եթե ոչ Ադրբեջանի կողմից պարբերաբար դարձած կրակոցների արդարացում։
Հարկ եմ համարում հիշեցնել, որ Խնածախ և Խոզնավար գյուղերի ուղղությամբ շուրջօրյա կրակոցները ոչ թե երեկ են սկսել՝ Ջահերով երթից հետո, այլ շուրջ մեկ ամիս առաջ։ Եվ, ՀՀ ՊՆ-ն այդ կրակոցներին արձագանքում է անհասկանալի ձևակերպումներով՝ դրանք անվանելով ոչ թիրախային կամ մառախուղի հետևանք»։