Փոխարժեքներ
19 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.9 |
EUR | ⚊ | € 444.61 |
RUB | ⚊ | ₽ 4.7857 |
GBP | ⚊ | £ 519.04 |
GEL | ⚊ | ₾ 142.3 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ զբոսաշրջության կոմիտեն հրապարակել էր 2025 թվականի մարտին դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների թիվը, որի համաձայն՝ 2025 թվականի մարտին Հայաստան է այցելել 129,887 զբոսաշրջիկ։ Նախորդ՝ 2024 թվականի մարտին զբոսաշրջային այցելությունների թիվը ՀՀ կազմել է 152,865։
2025 թվականի մարտ ամսին Հայաստանում զբոսաշրջային այցելությունների խոշոր թվեր գրանցվել են Ռուսաստանից (37%), Վրաստանից (15%) եւ Իրանից (9%):
ՀՀ պետական սահմանի անցման կետերով իրականացված ՀՀ ժամանումները (մուտքեր) 2025 թվականի հունվար-փետրվար ամիսներին կազմել է 602 115 մարդ, իսկ ՀՀ-ից մեկնումների (ելքերի) գրանցումները նույն ժամանակահատվածում 606 974-ն են։
Փաստն այն է, որ Հայաստանից ավելի շատ հեռանում են, քան գալիս են, քանի որ գնացող եւ եկող քաղաքացին, ըստ քաղաքացիության, ամենաշատը հայերն են. ՀՀ մուտք է գործել 283 771 հայ, ՀՀ-ից ելք կատարել՝ 265 763 մարդ»։