Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱՎԾ-ի` երեկ հրապարակած տվյալների համաձայն` 2014թ. առաջին երեք ամիսներին հանրապետություն է ժամանել 154 հազար 471 զբոսաշրջիկ:
Ըստ ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության մեթոդաբանության' միջազգային զբոսաշրջիկ է համարվում ցանկացած անձը, որը հանգստանալու, բուժվելու, հարազատներին այցելելու, գործնական, կրոնական կամ այլ նպատակներով ճանապարհորդում է իր հիմնական բնակության վայրից մեկ այլ վայր ոչ պակաս քան 24 ժամ և ոչ ավելի քան անընդմեջ 1 տարի ժամանակով: Այսինքն' նրա հիմնական նպատակը ճանապարհորդելն է, այլ ոչ թե աշխատանքային գործունեությամբ զբաղվելը, որի դեպքում ուղևորության համար վճարումները կկատարվեին ժամանած վայրում աշխատանքային գործունեությունից ստացված ֆինանսական միջոցների հաշվին:
Միջազգային զբոսաշրջիկների վերաբերյալ ցուցանիշը, ինչպես նշում է ԱՎԾ-ն, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի նկատմամբ աճել է 20.5 տոկոսով: 2014թ. հունվար-մարտին զբոսաշրջության նպատակով Հայաստանից մեկնողների թիվն էլ կազմել է 162 հազար 73 մարդ, կամ 2013թ. համապատասխան ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշն աճել է 18.2 տոկոսով:
Ի դեպ' 2012-2013թթ. և 2014թ. առաջին եռամսյակի տվյալները նախնական են և ճշգրտվելու են 2013-ին ՀՀ ԱՎԾ կողմից իրականացված հետազոտության արդյունքների հիման վրա: