կարևոր
2950 դիտում, 2 օր առաջ - 2025-04-16 17:43
Քաղաքական

«Рафик ни в чем не виноват». Փաշինյանն այս տրամաբանությամբ փորձելու է փոխել իր նշանակած կադրերին․ Արթուր Խաչատրյան

Եթե Մինսկի խումբն անօգուտ կառույց է, ապա ինչու Նիկոլ Փաշինյանն առաջինը հանդես չեկավ այն լուծարելու նախաձեռնությամբ, ինչու այդ մասին սկսեց խոսել այն ժամանակ, երբ այդ պահանջը հնչել Բաքվից։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն՝ անդրադառնալով Փաշինյանի՝ Բաքվի ներկայացրած նոր առաջարկին՝ խաղաղության պայմանագիրն ու Մինսկի խմբի լուծարման փաստաթուղթը միաժամանակ ստորագրել։

«Երևի նկատեցիք, այսօր նա ոչ միայն «Արցախ», այլև «Լեռնային Ղարաբաղ» ձևակերպումները չտվեց, դեմոնստրատիվ ասում էր ԼՂ։ Այսինքն, իրականությունն այն է, որ Փաշինյանի կառավարությունը անում է այն, ինչ պահանջում է Ադրբեջանը։ Հիմա հարցն այն է, թե Ադրբեջանը կպահանջի միանգամից բոլոր պահանջների բավարարումը, թե այդ պահանջները փուլ առ փուլ կներկայացնի ու կհանսի դրանց փուլային բավարարմանը»։

Անդրադառնալով Անթալիայում Բայրամովի հայտարարությանը, թե իր համար զարմանալի է, որ Հայաստանը կարծում է, որ Ադրբեջանի սահմանադրությունը պահանջներ է պարունակում բայց դրա մասին չի բարձրաձայնում՝ Խաչատրյանը պատասխանեց. «Ակնհայտ է, որ Միրզոյանը Անթալիայում խայտառակվեց։ Բայրամովն, ըստ էության Միրզոյանին ասում էր՝ տղա ես պահանջի»,-ասաց Խաչատրյանը։

Մանրամասները՝ տեսանյութում