|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
«Գոյ» թատրոնի անձնակազմն այսօր որոշել է մուտք գործել իր տարածք։ Նրանց խոսքով՝ Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրինությունը փակել է «Գոյ» թատրոնի մուտքի դուռն ու խոչընդոտում է թատրոնի բնականոն աշխատանքներին։
Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի 15-ին Մշակույթի նախարարությունը նիստ գումարեց և լուծարեց «Գոյ» փորձարարական թատրոնը՝ այն ընդգրկելով Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի կազմում։
Նախարարությունն աշխատանքից ազատեց «Գոյ» թատրոնի տնօրեն Սարգիս Չոլոյանին ու նրան փոխարինեց դերասան Կարեն Սիմոնյանը։ «Գոյ»-ի դերասանները սակայն այսօրվա ակցիայում նշեցին, որ նրան իրենց տնօրենը չեն համարում։
Մանրամասն՝ տեսանյութում