|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի վերաբերյալ հայկական կողմի նշանակած համալիր դատահոգեբանական–դատահոգեբուժական փորձաքննության եզրակացությունը ստացվել է: Այս մասին yerkir.am-ին հայտնեց Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչներից Երվանդ Վարոսյանը:
Հիշեցնենք, որ Պերմյակովի նկատմամբ նման փորձաքննություն նշանակել էր ռուսական կողմը: Գյումրիի ռուսական կայազորի դատարանում Պերմյակովի դասալքության, նրա կողմից զենքի հափշտակության և կրելու գործով նիստի ընթացքում հրապարակված դատահոգեբուժական, դատահոգեբանական համալիր փորձաքննության եզրակացության համաձայն` Պերմյակովի մոտ հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ չկան: Նա ագրեսիվ վարք ու թմրանյութերից կախվածություն չունի և պիտանի է ծառայության: Սակայն նիստին ներկա` Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչները նկատել էին, որ Պերմյակովի վարքը տարօրինակ է:
Նշենք, որ հայկական կողմի նշանակած փորձաքննության արդյունքներով` Պերմյակովը մեղսունակ է ճանաչվել: