կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-12-18 23:03
Քաղաքական

Էս պատերազմում պարտվելու քարտեզը գծվում էր այս կադրերին պաշտոններում նշանակելով. Զ. Խոջաբաղյան

Էս պատերազմում պարտվելու քարտեզը գծվում էր այս կադրերին պաշտոններում նշանակելով. Զ. Խոջաբաղյան
Բժիշկ Զաքար Խոջաբաղյանը գրում է.
 
«Հեղափոխությունից հետո Անվտանգության Խորհրդի քարտուղարի պաշտոնում նշանակեցին սորոսական Արմեն Գրիգորյանին, նույն ինքը՝ Մոսիի քրոջ որդուն։ 2019 թվականի մայիսին ԱԽՔ-ում հավաքել էին բազմաթիվ սորոսական ու ապազգային դեմքերի, NATO-ից ուղիղ ֆինանսավորվող կազմակերպությունների ներկայացուցիչների՝ քննարկելու Հայաստանի Ազգային Անվտանգության Ռազմավարությունը։ Այդ ցուցակում կային դեմքեր, որոնցից իրականում պետք է պաշտպանել մեր պետությունը․․․ Այդտեղ կային մարդիկ, որոնք ազգ-բանակ քլնգելու համար ֆինանսավորվում էին սորոսից, սեմինարներ կազմակերպում, բողոքում երկրի միլիտարիզացիայից․․․ մարդիկ, որոնց ջանքերով տապալվեցին ազգ-բանակ ծրագրի, ռազմական կրթական ծրագրերի ներդրումը․․․
 
Արմենին այդ պաշտոնին նշանակելուց հետո կտրուկ վատացել էին ՀՀ-ՌԴ ռազմավարական հարաբերությունները։
 
Ուզում եմ հարցնել, թե NATO-ից որևէ ռազմական աջակցություն այս պատերազմին կա՞ր։ Իսկ NED-ի՞ց։ Իսկ Սորոսի ֆոնդի՞ց․․․
 
Տարիներ շարունակ ազգ-բանակի դեմ ակցիաներ կազմակերպող Հոդված-3 կոչվող տականք հարթակը պատերազմի շջանում փորձում էր դեմք փրկել՝ ինչքան լգբտ ակտիվիստ, սորոսական սրիկա կար՝ "միլիտարիզացվել" էին, ու իբր թե ազգի մասին մտահոգ էին դարձել․․․
 
Էս պատերազմում պարտվելու ճանապարհային քարտեզը գծվում էր հենց այս հանդիպումներով և այս կադրերին ստրատեգիական նշանակության պաշտոններում նշանակելով․․․
 
Այս պատերազմը պարտվելու ճանապարհային քարտեզը՝ տարիներ շարունակ ազգայինի ու երկրի ռազմականացման դեմ ակցիաներ անող, դրա դիմաց վճարվող տականքներին իշխանության բերելուց էր գծվել․․․
 
Ձեզ թվում է՝ մոռացել ե՞նք, թե ով ինչով էր զբաղված ու ինչ էր անում․․․ Հույս չունենաք․․․ Բոլորդ մեկ առ մեկ պատասխան եք տալու․․․ ԲՈԼՈՐԴ․․․ Ձեր հերթին սպասեք․․․»: