Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նշանակված և ազատված՝ կարճաժամկետ ղեկավարների ցուցակը շարունակում է համալրվել. փրկարար ծառայության այլևս նախկին տնօրեն Արտակ Նահապետյանն այդ պաշտոնում նշանակվել էր 2018 թ. հունիսին, նախքան այդ ՓԾ քաղաքացիական պաշտպանության վարչության պետն էր:
ԱԻՆ նախարարի մամուլի քարտուղար Էդմոն Զարգարյանը Yerkir.am-ին հայտնեց, որ ներկայումս փրկարար ծառայության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը Վրեժ Գաբրիելյանն է:
Yerkir.am-ի հարցին, թե արդյո՞ք կան այլ թեկնածուներ փրկարար ծառայության տնօրենի պաշտոնի համար, ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը դժվարացավ պատասխանել:
Փրկարար ծառայության գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրենի տեղակալն էր:
Վրեժ Գաբրիելյանը ծնվել է 1952 թ., գործունեությունն սկսել է 1976թ.՝ սովետական բանակում ծառայությունից հետո, և զբաղեցրել տարբեր պաշտոններ: Կենսագրությունից պարզ է դառնում, որ ծառայության ընթացքում արժանացել է ԽՍՀՄ ՆԳՆ, ՀԽՍՀ ՆԳՆ, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պատվոգրերի և շնորհակալագրերի, ինչպես նաև տպագրել է գիտական հոդվածներ ու մեկ մենագրություն` նվիրված արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության հիմնահարցերին: