կարևոր
1192 դիտում, 4 ժամ առաջ - 2025-04-16 11:28
Հասարակություն

Ուրանա՞մ, կյանքիս առաջնահերթ օրակարգից հանե՞մ, Թուրքիային ներե՞մ․ երբեք․ Տիգրան Քոչարյան

Ուրանա՞մ, կյանքիս առաջնահերթ օրակարգից հանե՞մ, Թուրքիային ներե՞մ․ երբեք․ Տիգրան Քոչարյան

Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Ամեն տարի սպասում եմ այս ջահերով երթին։

Ամեն տարի ուզում եմ տեսնել այդ լաթերի վառվել հրաապարակում։

Ամեն տարի գալիս եմ երթին, որ տեսնեմ բազմահազարանոց այն հայությունը,որ դեռևս իրեն հայ է զգում։

Ամեն տարի գալիս եմ ջահերով երթի,որովհետև իրավունք չունեմ մոռանալ մեր 1 500 000 սրբադասված նահատակներին։

24 հոգի միայն իմ մշեցի պապիկի ազգից է կոտորվել, ու ես այսքանը պետք է երբևէ մոռանա՞մ։

Ուրանա՞մ։

Կյանքիս առաջնահերթ օրակարգից հանե՞մ։

Թուրքիային ներե՞մ։

Երբեք»։