|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
«Ուկրաինայի նավթագազ» ընկերությունը մեկ շաբաթ դադարից հետո վերականգնել է «Գազպրոմ»-ի հետ համագործակցությունը: Ուկրաինան կրկին Ռուսաստանից գազ կգնի. հայտնում է Известия-ն:
Ուկրաինան ռուսական գազ չէր գնել նոյեմբերի 8-ից: Ուրբաթ օրը, սակայն, երկրի վարչապետ Նիկոլայ Ազարովը հեռոխսային բանակցություններ է վարել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ, որի արդյունքում կողմերին հաջողվել է համաձայնության գալ:
Известия-ն նշում է, որ Ուկրաինան առանց ռուսական գազի կարողացավ դիմանալ ընդամենը մեկ շաբաթ: