Փոխարժեքներ
15 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.68 |
EUR | ⚊ | € 443.11 |
RUB | ⚊ | ₽ 4.7597 |
GBP | ⚊ | £ 517.3 |
GEL | ⚊ | ₾ 141.94 |
«Փաշինյանը, Ավինյանն ու մյուսներն օրինագիծ են քննարկելու ԱԺ-ում․ բոյկոտի դեմ բերել են 15 հազար դրամի տուգանք, այսինքն՝ ովքեր չեն վճարում տրանսպորտի ուղեվարձը, տուգանվելու են ու երկրորդ, ուղևորափոխադրման վարձը սահմանել են որպես տեղական վճար»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը։
«Այսօր ԱԺ-ում հանձնաժողովի նիստ է տեղի ունենալու, որտեղ քննարկվելու է վերոնշյալ հարցը: Սա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանն օրինական բոլոր ճանապարհները փակում է սոցիալական այս կարևոր խնդիրը լուծելու համար»: Նրա խոսքով՝ «հունվարից քաղաքային իշխանությունն ավելի է լկտիանալու՝ գնալով նոր թանկացումների»:
Հիշեցնենք, որ Անդրանիկ Թևանյանը ՖԲ գրառում էր արել՝ նշելով․ «Նիկոլ Փաշինյանը քաղաքացուն տուգանքի մատերիալ դարձնելու օրինագիծ է բերել՝ վախենալով քաղաքային տրանսպորտի թանկացման դեմ բոյկոտից և փորձելով «օրենքով» արգելափակել այս թեմայով հանրաքվե անցկացնելու «Մայր Հայաստանի» նախագիծը»։