|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրում է․
«Շաբաթներ առաջ ինձ էր դիմել քաղաքացին՝ ահազանգելով, որ իր հողամասի մերձակայքում կա ապօրինի ենթակայան, ինչը հաճախակի վթարներ, պայթյուններ է առաջացնում։ Քաղաքացին տարիներ շարունակ դիմել էր պատկան մարմիններին, ՀՀ ՄԻՊ-ին, դատական հայց ներկայացրել, սակայն, խնդիրը չէր լուծվել։
Օրերս գրություն ուղարկեցի ՀԷՑ-ին՝ հարցը ուսումնասիրելու, ենթակայանը ապամոնտաժելու առաջարկով։ Սկզբում ՀԷՑ-ից հայտնեցին, որ իրենք չեն կարող անջատել ենթակայանը, քանի որ էլեկտրակայանից օգտվում է շուրջ 163 սպառող։ Տեղեկացրին նաև, որ իրենք դիմել են Երևանի քաղաքապետարան՝ ենթակայանը տեղափոխելու համար 20 քմ հողամաս հատկացնելու առաջարկով, ինչին ի պատասխան, քաղաքապետարանը բացասական է արձագանքել։
Եվս մեկ գրությունից հետո ՀԷՑ-ից տեղեկացնում են, որ արդեն իսկ քննարկումներ են ընթանում ենթակայանի տեղափոխման շուրջ։
Ինձ համար մեծ ուրախություն է, երբ հետևողական քայլերից հետո այս կամ այն չափով լուծվում են մեր քաղաքացիներին հուզող հարցերը»։