կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-12-27 20:35
Հասարակություն

Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով կատարվելիք արարողությունների ժամանակացույցը

Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով կատարվելիք արարողությունների ժամանակացույցը
Մայր Աթոռը ներկայացրել է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով կատարվելիք արարողությունների ժամանակացույցը:
 
Դեկտեմբերի 31 
ժամը 24:00-ին – Նռնօրհնեքի արարողություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի,
 
Հունվարի 1
ժամը 10:00-ին - Սուրբ Պատարագ (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունն արարողությանը կմասնակցի Ս. Գայանե վանքում),
 
Հունվարի 5
ժամը 17:30-ին - Երեկոյան ժամերգություն և Ճրագալույցի Ս. Պատարագ (Մայր Աթոռի միաբանությունն արարողություններին կմասնակցի Ս. Գայանե վանքում),
 
Հունվարի 6
ժամը 10:30-ին - Հայրապետական Պատարագ և Ջրօրհնեքի կարգ Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում,
 
Հունվարի 7
ժամը 10:30-ին` Սուրբ Պատարագ և հոգեհանգիստ (Մայր Աթոռի միաբանությունն արարողություններին կմասնակցի Ս. Գայանե վանքում):