Փոխարժեքներ
12 08 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.03 |
EUR | ⚊ | € 443.29 |
RUB | ⚊ | ₽ 4.795 |
GBP | ⚊ | £ 510.11 |
GEL | ⚊ | ₾ 142.29 |
Միացյալ Նահանգները մեծացնում է իր ռազմական ներկայությունը Իրանի մերձակայքում՝ միջուկային բանակցությունների ֆոնին, գրում է Bild-ը։
ԱՄՆ զինուժը վեց B-2 Spirit ռազմավարական ռմբակոծիչներ է տեղակայել Հնդկական օվկիանոսում գտնվող Դիեգո Գարսիա ավիաբազայում՝ Իրանից մոտ 3800 կմ հեռավորության վրա։ Արբանյակային լուսանկարները ցույց են տվել թռիչքուղու վրա ինքնաթիռներ, ինչպես նաև այլ ռազմական տեխնիկա է հայտնաբերվել։
Այս ամրապնդումը տեղի է ունենում Իրանի հետ լարված հարաբերությունների և միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների վերսկսման ֆոնին։ Նախագահ Դոնալդ Թրամփը կրկնել է, որ Իրանը «երբեք չպետք է միջուկային ռումբ ունենա»՝ սպառնալով «կոշտ միջոցներով», եթե բանակցությունները ձախողվեն։
Որոշ լրատվամիջոցներ համարում են, որ էսկալացիան կարող է տեղի ունենալ շատ շուտով, և որ Թրամփը կարող է օդային հարվածներ պատրաստել միջուկային օբյեկտների վրա։ Telegraph պարբերականի տվյալներով՝ «ռումբերը կարող են ընկնել արդեն հաջորդ շաբաթավերջին»։
Հաղորդվում է, որ Պենտագոնը նաև ընդլայնել է Իրանի նկատմամբ իր «ռազմական ծրագրերը» և չի բացառում միջուկային հարվածի սցենարները: Թեհրանն իր հերթին սպառնում է հարձակումներով Դիեգո Գարսիա ավիաբազայի վրա։