|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Լեհաստանի արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկին ԱՄՆ-ին եւ ՆԱՏՕ-ին կոչ է արել իր երկրի տարածքում ավելացնել ռազմական ներկայությունը` Ուկրաինայում տիրող ճգնաժամի պատճառով: Այդ մասին Սիկորսկին ասել է Washington Post-ին:
«Ես արդեն քննարկել եմ այդ հարցը ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի եւ Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ զինված ուժերի գլխավոր հրամանատար, ամերիկացի գեներալ Ֆիլիպ Բրիդլավի հետ»,- նշել է Լեհաստանի արտաքին գործերի նախարարը` ընդգծելով, որ ԱՄՆ-ը պետք է հանգստացնի Արեւելյան Եվրոպայի իր դաշնակիցներին:
«ԱՄՆ բազա եւ ռազմական բրիգադ կա Գերմանիայում: Ամերիկյան բազաներ կան նաեւ Մեծ Բրիտանիայում, Իտալիայում, Իսպանիայում, Թուրքիայում, սակայն Լեհաստանում ամերիկյան ռազմական ներկայությունը բավական փոքր է»,- նշել է Սիկորսկին` ավելացնելով, որ Լեհաստանն արժանի է անվտանգության երաշխիքներ ունենալուն: