|
Փոխարժեքներ
08 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.47 |
| EUR | ⚊ | € 434.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.757 |
| GBP | ⚊ | £ 498.48 |
| GEL | ⚊ | ₾ 139.93 |
Ադրբեջանում Իսրայելի դեսպան Ջորջ Դիկն այցելել է օկուպացված Կովսականի շրջանում կառուցված «խելացի» գյուղը։ Իր թվիթում դեսպանը նշել է, որ իսրայելական ընկերություններն իրենց տեխնոլոգիաներով և նոու-հաուով ներկայացված են գյուղում։
Դիկը պնդում է, որ Իսրայելը շահագրգռված է պարենային անվտանգության հարցում և համագործակցում է Ադրբեջանի հետ այս ոլորտում, սակայն տարածաշրջանը Իսրայելի համար կարևոր է ոչ միայն իր բերրի հողի շնորհիվ։ Արցախի Քաշաթաղի շրջանն ուղղակիորեն սահմանակից է Իրանին, ինչը հատկապես գրավում է Իսրայելի հետաքրքրությունը։
Թեհրանը բազմիցս զգուշացրել է, որ Իսրայելի հետախուզական ծառայություններն ուժեղացնում են իրենց ներկայությունը Արցախում՝ Իրանի սահմանների մոտ։