կարևոր
2494 դիտում, 3 ամիս առաջ - 2024-01-12 11:05
Աշխարհ

Ի՞նչ զինատեսակներ են օգտագործում ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան՝ Եմենի հութիներին հարվածելու համար

Ի՞նչ զինատեսակներ են օգտագործում ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան՝ Եմենի հութիներին հարվածելու համար

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը հրապարակել է չորս Eurofighter Typhoon բազմաֆունկցիոնալ կործանիչների եւ Airbus A330 MRT տանկերի պատկերները, որոնք ներգրավված են եղել Եմենի դեմ հրթիռային հարձակումներին։

Նշենք, որ գիշերը ԱՄՆ եւ Մեծ Բրիտանիայի համատեղ ուժերը ռազմական գործողություն են սկսել Եմենի դեմ: Ավիահարվածը հասցվել է Կիպրոսի RAF Ակրոտիրի ավիաբազայից։

ԱՄՆ Զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը՝ ՍԵՆԹՔՈՄ-ի հաղորդմամբ՝ Եմենում 60 թիրախ է խոցվել 16 վայրերում։ Գործարկվել են ավելի քան 100 ճշգրիտ կառավարվող ռումբեր ու հրթիռներ։ Օգտագործվել են կործանիչներ, ռազմանավեր եւ սուզանավ։