|
Փոխարժեքներ
10 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.12 |
| EUR | ⚊ | € 419.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8216 |
| GBP | ⚊ | £ 491.61 |
| GEL | ⚊ | ₾ 139.38 |
Մեծ Բրիտանիայի իշխանությունները մտադիր են սոցիալական ցանցերից օգտվելու արգելք սահմանել 16-ից ցածր տարիքի երեխաների համար:
Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Քիր Սթարմերը։
«Այս որոշումն ընդունելն ինձ համար հեշտ չէ, և ես չեմ ձևացնի, թե դրա համար ստիպված չեմ լինի որոշակի գին վճարել»,-ասել է Սթարմերը՝ հույս հայտնելով, որ օրենքը կհաջողվի ընդունել մինչև տարեվերջ և կիրառել մինչև 2027 թ. գարուն։
2025 թ. վերջին Ավստրալիան դարձել է աշխարհի առաջին երկիրը, որն արգելել է խոշոր սոցիալական ցանցերը 16 տարեկանից ցածր անձանց համար։