|
Փոխարժեքներ
10 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Վավերագրող, ռեժիսոր Հովհաննես Իշխանյանը գրել է․
«Բայց թուրքական տեխնոլոգիան պարզապես ուզում էր Ռոբերտ Քոչարյանին իր կերպարից դուրս ցույց տալ:
Սովորական իրավիճակում, երբ նրանից անձնագիր են պահանջում, նա էլ, ինչպես մյուս քաղաքացիները, տալիս է անձնագիրը:
Էնպես, ինչպես արեցին գեներալ Մանվել Գրիգորյանի հետ՝ թաքուն, հետևից նկարելով բանտախցում:
Եվ հիմա ԱԱԾ-ն այ էդ թաքուն հետևից նկարողն է դարձել:
Ո՞ւմ համար էր սա: Քոչարյանի լսարանի՞, ՔՊ-ի լսարանի՞, անտարբեր մարդկանց լսարանի՞:
Չէ: Ադրբեջանի լսարանի համար էր, որ դուխավորվեն՝ իրենց հաղթողներին սովորական իրավիճակում տեսնելով:
Որովհետև հայ լսարանի համար Ռոբերտ Քոչարյանն, ի տարբերություն սրանց, հարցազրույցներով ցույց է տվել, որ պրպտող է, հետաքրքրասեր, տրամաբանող, դիմացկուն, վերլուծող, աշխատասեր ու ինքնատիրապետող:
Այս տեխնոլոգիան աշխատում է միայն ադրբեջանի հասարակության վրա, իսկ այստեղ՝ դատապարտվում, մանավանդ, որ կոստյումը չի գեղեցկացնում մարդուն, իսկ ՔՊ-ին ինչ էլ հագցնես նույն գեշ դավաճան ընտրակեղծարարն են»: