|
Փոխարժեքներ
16 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.06 |
| EUR | ⚊ | € 427.39 |
| RUB | ⚊ | ₽ 5.0809 |
| GBP | ⚊ | £ 494.16 |
| GEL | ⚊ | ₾ 138.6 |
Հնդկաստանում մինչև հունիսի 22-ը արգելափակվել է Telegram հավելվածը. այդ ժամանակահատվածում դիմորդները պետք է վերաքննություն հանձնեն։ Լուրը հայտնում է Հնդկաստանի թեստավորման ազգային գործակալությունը։
«Այս միջոցառումը ձեռնարկվել է հասարակական կարգի շահերից ելնելով, քանի որ խարդախները 2026 թվականի հունիսի 21-ին հարթակն օգտագործել են բժշկական ընդունելության քննությանը մասնակցողներին խաբելու համար»,– ասվում է հայտարարության մեջ:
Քննությունն անցկացվել է մայիսին, սակայն արդյունքները չեղարկվել են քննական նյութերի արտահոսքի հետ կապված սկանդալի պատճառով:
Կրթական գործակալության տվյալներով՝ Հնդկաստանի կառավարությունը որոշել է սահմանափակել Telegram-ը, երբ այլ քայլերը, այդ թվում՝ համակարգված հեռացումները, չեն կարողացել կանխել քննական հարցերի կեղծ պատասխանների տարածումը: Գործակալությունը նշել է, որ նման նյութեր գոյություն չունեն քննական համակարգից դուրս, և դրանք տրամադրելու խոստումները խարդախություն են: