Միասին կարող ենք
կարևոր
1696 դիտում, 1 ժամ առաջ - 2026-06-15 19:33
Հասարակություն

Դավիթ Համբարձումյանի գործի քննությունն ավարտվել է

Դավիթ Համբարձումյանի գործի քննությունն ավարտվել է

Վերաքննիչ դատարանում  ավարտվել է Մասիսի նախկին համայնքապետ Դավիթ Համբարձումյանի վերաբերյալ գործի քննությունը, դատարանը հունիսի 25-ին կհրապարակի որոշումը։  

Դավիթ Համբարձումյանի փաստաբան Գայանե Պապոյանը նիստի ավարտից հետո լրագրողներին ասել է.

«Դատարանում այսօր արձանագրվեց, որ որպես այդպիսին՝  դատավարական որևէ գործողություն կատարելու անհրաժեշտություն չկա, պարզապես տվյալ օրը՝ հունիսի 25-ին, դատական նիստը կբացվի և դատարանը կհեռանա խորհրդակցական սենյակ, որից հետո կհրապարակվի որոշումը։

Դատական նիստի ընթացքում ուսումնասիրվել է տեսագրությունը, որից ակնհայտ է՝ Դավթի Համարձումյանը ծեծկռտուքի մասնակից չէ։

Դավիթ Համբարձումյանն անմեղ է, ուստի արդարացման դատական ակտ պետք է կայացվի»,-նշել է փաստաբանը։

Հիշեցնենք՝ Դավիթ Համբարձումյանին մեղադրանք էր առաջադրվել 2018 թվականի ապրիլի 22-ին Հայանիստ-Հովտաշատ գյուղերի խաչմերուկում «ակցիայի մասնակիցների վրա հարձակվելու» և ապրիլի 22-ին Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների փաստով։ Համբարձումյանը կալանավորվել էր, հետո 5 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակվել:

ՔԿ-ն 2019 թվականին հանցակազմի բացակայության պատճառով դադարեցրել էր Դավիթ Համբարձումյանի նկատմամբ քրեական հետապնդումը զանգվածային անկարգությունների մասով։ 

2025 թվականի հոկտեմբերի 23-ին, սակայն, Դավիթ Համբարձումյանին դատապարտել էին 6 տարի, 3 ամիս ժամկետով ազատազրկման՝ 7 տարի առաջվա այս գործովորով դատարանում քննված ոչ մի վկա մեղադրական ցուցմունք չէր տվել Համբարձումյանի դեմ։

Համբարձումյանին կալանավորել էին ինքնաթիռի դռան մոտից։

Հունվարին դատարանը Համբարձումյանի խափանման միջոց էր սահմանել տնային կալանքը։