|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Քննիչները այսօր առավոտյան կապարակնքեցին «Արարատ» թենիսի ակումբի և կորտերի դռները․ գրում է «Ազատություն» ռադիոկայանը։
Ոստիկանության աշխատակիցն «Ազատության» հետ զրույցում ասաց՝ դեպքի վայրի զննության է կատարվում, այլ մանրամասներ չհաղորդեց:
Թենիսի աջակցության հայկական հիմնադրամի նախագահ Յուրի Մկրտչյանը պատմեց. «Ժամը 10-ն անց էր, մտան երկու հոգի, ներկայացան՝ Քննչական վարչություն, հետներն էլ մի 5-6 ոստիկան, ասացին, իրենք ունեն որոշում, պետք է կորտերի ամբողջ տարածքը պլոմբեն, տվեցին ժամանակ, որ դուրս գանք տարածքից»:
2024 թվականին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել էր Օղակաձև այգու կորտերը քանդելու ու թենիսի ակումբը տեղափոխելու մասին։ Կապ ունի՞ այսօրվա տեղի ունեցածը այս հայտարարության հետ, դեռևս պարզ չէ: