Փոխարժեքներ
20 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.64 |
EUR | ⚊ | € 411.2 |
RUB | ⚊ | ₽ 3.9189 |
GBP | ⚊ | £ 485.98 |
GEL | ⚊ | ₾ 140.37 |
ԱՄՆ-ը լիբանանյան իշխանւթյուններին հայտնել է՝ Սաուդյան Արաբիան պատրաստ է հարյուր միլիոնավոր դոլարներ հատկացնել պատերազմից ավերված երկրի վերականգնման համար, սակայն միայն Աունի նախագահ ընտրվելու դեպքում, ավելի վաղ հայտնել էին Սաուդյան բարձրաստիճան դիվնագիտական աղբյուրը եւ ոմն ամերիկացի պաշտոնյա: Հունվարի 6-ին Լիբանան կատարած իր այցի ընթացքում ԱՄՆ հատուկ բանագնաց Ամոս Հոխշտեյնը «կոտ է տվել» սաուդյան փողերի ներհոսքի տեսքով՝ ձգտելով գրավել ազդեցիկ տեղական քաղաքական գործիչների (նույն ինքը՝ էթնո-կրոնական համայնքների առաջնորդներ) կողմը, ինչպես, օրինակ, խորհրդարանի խոսնակ Նաբիհ Բերին (շիա «Ամալ» կուսակցությունից): Բացի այդ, Աունը ստացել է վարչապետ Նաջիբ Միքաթիի (սուննի) աջակցությունը։ «Ամերիացիներն անդրդվելի են։ Նրանք Աունից բացի այլ թեկնածու չեն ուզում, Հոխշտեյնը Աունի ընտրությունը կապել է Սաուդյան Արաբիայի կողմից Լիբանանի վերականգնման ֆինանսավորման հետ», - հավաստիացրել է բարձրաստիճան արաբ պաշտոնյան: Երեք շաբաթ անց՝ հունվարի 26-ին, պետք է սկսվեն բանակցությունները 60-օրյա զինադադարի երկարաձգման շուրջ, ինչը հանգեցրել է «Հըզբոլահի» եւ Իսրայելի միջեւ կատաղի դիմակայության լարվածության մասնակի նվազմանը:
ԱՄՆ-ը պնդում է՝ Աունի ռազմական փորձը օգտակար է հրադադարի անկայուն ռեժիմի պահպանման համար։ Ըստ անանուն արաբ պաշտոնյայի՝ «Հըզբոլլահի» թուլացումը թույլ է տալիս լիբանանյան եւ ամերիկյան իշխանություններին հավատալ, որ Իսրայելն ու Լիբանանը կկարողանան պաշտոնապես որոշել սահմանազատման գիծը իսրայելական զորքերի ենթադրյալ դուրսբերումից հետո: Ձգտելով վերակենդանացնել Սաուդյան Արաբիայի դերը՝ որպես Միջերկրածովյան տարածաշրջանում առանցքային սուննի «մոդերատոր», Վաշինգտոնը ձգտում է թագավորությունը ներգրավել Լիբանանի «վերաձեւակերպման» գործընթացոմ: 1990 թվականի թաիֆյան համաձայնագրերի կնքումից հետո, որոնք ավարտեցին Լիբանանում 15-ամյա արյունալի քաղաքացիական պատերազմը, Սաուդյան Արաբիան նշանակալի դեր խաղաց երկրի հետկոնֆլիկտային վերականգնման գործում: 2006 թ-ի ռազմական գործողություններից հետո Էր Ռիադը հատկացրել է հերթական 500 միլիոն դոլարը, եւ հարոստ սաուդցիները շքեղ վիլլաներ եւ բնակարաններ են գնել Բեյրութում՝ իր հարմարավետ կլիմայով եւ զվարճանքներով: Միեւնույն ժամանակ, «Հըզբոլլահի» հաջողությունը իսրայելական ներխուժումը հետ մղելու գործում նախանշեց ազդեցության սահմանները որպես Թագավորություն, այդ թվում՝ որպես տեղական սուննի զինված խմբավորումների հովանավոր:Ավելի ուշ՝ 2017 թ-ին, Սաուդյան Արաբիան ձերբակալեց Լիբանանի այն ժամանակվա վարչապետ Սաադ Հարիրիին՝ մասամբ այն դժգոհության պատճառով, որ նա չկարողացավ կանգնեցնել «Հըզբոլլահի» ազդեցության աճը, բայց հիմնականում իշխող թագավորական տան ուժերի դասվորվածության սխալ գնահատման պատճառով: Քաղաքական ասպարեզից խոշոր գործարար Հարիրիի հեռանալուց հետո թվում էր, թե Էր Ռիադը գործից դուրս է մնացել, այն ժամանակ, երբ Լիբանանի տնտեսությունը փլուզվում էր, նրա արժույթն արժեզրկվում էր ավելի քան 90 տոկոսով, իսկ հզոր պայթյունը ավերել էր Բեյրութի նավահանգիստը։ Բանը հասել է նրան, որ 2021 թ-ին Սաուդյան Արաբիան արգելել է Լիբանանից բոլոր ներկրումները։
Լիբանանում ակտիվ աշխատանքը վերսկսելու Թագավորության պատրաստակամությունը վկայում է տարածաշրջանային ստատուս-քվոյի փոփոխության մասին. «Իրանը խիստ թուլացել է, սիկ Իսրայելը՝ համարձակվել»: Հունվարի 5-ին Հոխշտեյնը Էր Ռիադում հանդիպել է ՀԱՀ արտաքին գործերի նախարար արքայազն Ֆեյսալ բեն Ֆարհանի հետ՝ գործընկերների մտադրությունների լրջության մեջ համոզվելու համար: «Սաուդցիներն ու ամերիկացիները համաձայնել են՝ «Հըզբոլլահի» սխալ հաշվարկները վերջին 30 տարվա ընթացքում եզակի հնարավորություն են ստեղծել վերականգնելու Լիբանանի ինքնիշխանությունը», – ասել է բանակցություններին մասնակցած ամերիկացիներից մեկը: «Ինքնիշխանություն» բառը, կարծում ենք, այս դեպքում պետք է չակերտների մեջ դնել։ Հոխշտեյնի համար Աունի նախագահ ընտրվելը որոշ չափով նաեւ անձնական գործ է։ Ի թիվս այլ բաների, նա հանդես է եկել որպես միջնորդ 2022ին Լիբանանի եւ Իսրայելի միջեւ ծովային սահմանազատման համաձայնագրի կնքման գործում, ինչպես նաեւ կարեւոր դեր է խաղացել «Հըզբոլահի» ի եւ Իսրայելի միջեւ վերոհիշյալ հրադադարի համաձայնագրի կնքման գործում։ Առանձնապես չառարկելով հեռացող Բայդենի վարչակազմի ջղաձգական ջանքերին, թե Ռիադում, եւ թե արաբական միապետությունների այլ մայրաքաղքներում ինչ-որ իմաստալից շարժումներ կձեռնարկեն միայն Թրամփի Սպիտակ տուն գալուց հետո, այն էլ՝ ոչ անմիջապես։ Axios պարբերականի տվյալներով՝ ընտրված նախագահի թիմը համակարգել է գործողությունները նրա նախորդի վարչակազմի հետ, որպեսզի Աունին նստեցնի Լիբանանի նախագահի աթոռին:Ի սկզբանե Սպիտակ տունը փորձել է սահմանափակել Իսրայելի հարձակումը Լիբանաի վրա, սակայն աջակցել է Նեթանյահուի վարչակարգի գործողություններին «Հըզբոլլահ» - ի ենթակառուցվածքների վրա աննախադեպ հարձակումից եւ նրա ղեկավար Հասան Նասրալլայի սպանությունից հետո:
ԱՄՆ-ի միջնորդությամբ կնքված զինադադարի համաձայնագիրը հաստատել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախորդ բանաձեւերը, որոնք կոչ են անում «Հըզբոլլահի» ամբողջական դուրսբերումը Հարավային Լիբանանից եւ դրան հաջորդող զինաթափումը: Ի տարբերություն 2006ի հրադադարի համաձայնագրի՝ նոյմբերյան փաստաթուղթը ներառում է լրացուցիչ կետ, որը թույլ է տալիս ԱՄՆ-ին միակողմանիորեն աջակցել Իսրայելին «Հըզբոլլահի» կողմից ենթադրյալ խախտումների դեպքում: Հրադադարը նաեւ ուժեղացրել է ԱՄՆ-ի դերը Լիբանանում, ինչին նպաստել է նաեւ Իսրայելի, Լիբանանի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի եւ ՄԱԿ-ի պատվիրակների մասնակցությամբ մոնիթորինգային հանձնաժողովի ստեղծումը՝ ԶՈՒ գեներալ-մայոր Ջասպեր Ջեֆերսի ղեկավարությամբ:
Ենթադրվում է՝ ՑԱԽԱԼ-ի ուժերը կլքեն իրենց զբաղեցրած տարածքը Լիբանանի հարավում, իսկ նրանց տեղը կզբաղեցնեն Լիբանանի զինված ուժերն ու ՄԱԿ-ի խաղաղապահները: Հունվարի 5-ին լիբանանյան բանակի ստորաբաժանումները սկսել են դիրքեր զբաղեցնել սահմանամերձ Հարավային Նակուրա քաղաքում այն բանից հետո, երբ Իսրայելը երրորդ անգամ լքել է այդ շրջանը հրադադարի մասին համաձայնագրի կնքումից հետո: Խախտումները պետք է դադարեցվեն, եւ Իսրայելը պետք է ամբողջությամբ հեռանա գրավյալ լիբանանյան տարածքներից՝ համաձայն 1701 բանաձեւի, հայտարարել է Լիբանանի ժամանակավոր կառավարության ղեկավար Նաջիբ Միքաթին ընդգծել է Բեյրութի ազգային թանգարանւմ տեղի ունեցած միջոցառման ժամանակ: «Ամերիկայի Միացյալ Նահանգները Լիբանանի բարեկամ երկիր է եւ կմնա նրա եւ նրա բանակի աջակիցը», - ասել է Հոխշտեյնը ազգային երկխոսություն կուսակցության նախագահ, պատգամավոր Ֆուադ Մահզումիի տանը տեղի ունեցած ընդունելության ժամանակ: Ամերիկացի դիվանագետը նաեւ այցելել է «Լիբանանյան ուժեր» (ֆալանգիստներ) կուսակցության նախագահ Սամիր Ջաջաայի եւ նրա կնոջ կենտրոնակայան (նրանք նույնպես աջակցել են Աունին), որտեղ քննարկվել է երկրի հարավում տիրող իրավիճակը եւ Լիբանանի տարծքից իսրայելական բանակի դուրսբերման անհրաժեշտությունը։ Հանրային աշխատանքների եւ տրանսպորտի նախարար Ալի Համիան ընդունել է Համաշխարհային բանկի Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի դեպարտամենտի տնօրեն Ժան-Քրիստոֆ Կարեին եւ քննարկել երկրի ենթակառուցվածքների վերականգնման ծրագրին վերաբերող հարցեր:
Համաձայնագրի կատարմանը խոչընդոտող խնդիրներից մեկը լիբանանյան բանակի անբավարար ֆինանսավորումն է, որի մի մասը «լավագույն ժամանակներում» նույնպես ստանձնել են սաուդցիները: Ստոկհոլմի Խաղաղության միջազգային հետազոտությունների ինստիտուտի տվյալներով՝ լիբանանյան բանակի ընդհանուր ծախսերն անցյալ տարի կազմել են 241 մլն դոլար, եւ այդ ծախսերի մոտ կեսը կազմել է ամերիկյան օգնությունը: Հրադադարի մասին համաձյնագրի շրջանակներում ԱՄՆ-ը խոստացել է լրացուցիչ միջոցներ հատկացնել լիբանանյան բանակին, այդ թվում՝ լրացուցիչ զինծառայողներ վարձելու եւ տեխնիկա գնելու համար, օրինակ՝ «Համվի», որն անհրաժեշտ է երկրի սահմանները պարեկելու համար: Հունվարի 5-ին Reuters գործակալությունը հաղորդել էր լիբանանյան բանակի կարիքների համար Եգիպտոսին հատկացված 95 մլն դոլարի ռազմական օգնության վերահասցեավորման մասին: Այն ֆինանսավորել է նաեւ Քաթարը՝ դրա համար կապ հաստատելով ընտրված նախագահ այժմ արդեն նախկին գլխավոր հրամանատարի հետ։
Դիտորդների կարծիքով, նույնիսկ չնայած ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի ակնհայտ կողմնակալությանը, Աունի ընտրությունը երկրի համար ներկայիս վիճակում ամենավատ տարբերակը չէ, սիկ հնարավոր է՝ նույնիսկ լավագույններից մեկը: Նրա անվան հետ կապվող միջազգային օգնությունը թույլ կտա գոնե մասամբ վերականգնել իսրայելական ռմբակոծություններից ավերվածը, ինչը լիովին համապատասխանում է բոլոր քաղաքական կուսակցությունների եւ էթնո-կրոնական խմբերի շահերին, սակայն նրա համար հեշտ կյանք ակնհայտորեն չի սպասվում։
Ալեքսանդր Գրիգորեւ
Աղբյուրը՝ vpoanalytics.com-ի
Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի