|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.48 |
| EUR | ⚊ | € 440.95 |
| RUB | ⚊ | ₽ 4.9443 |
| GBP | ⚊ | £ 507.31 |
| GEL | ⚊ | ₾ 139.08 |
«Արևելք» լրատվականը գրում է.
«Երեկվանից համացանցում լայնորեն տարածվում է Ադամ Գրիգոր Հեքիմյանի մահվան լուրը։
«Հզբոլլահի»-ին մոտ կանգնած էջերը հայտնում են, որ նա զոհվել է Լիբանանի հարավում ընթացող ռազմական գործողություններին մասնակցելիս։
Մինչ այժմ հայ երիտասարդի սպանության հանգամանքների մասին հստակ մանրամասներ չեն հրապարակվել։
Կարծիք կա, որ զոհված երիտասարդը հիմնականում հեռու է եղել հայկական միջավայրից և համայնքից, մեծացել է Լիբանանի շիա համայնքի շրջանակում։
Պաշտոնապես չի հաստատվում, որ եղել է «Հըզպալլա»-ի անդամ, սակայն նույն աղբյուրները դրական կերպով են խոսում հարավային շրջանի նկատմամբ նրա ունեցած պատկանելիության զգացման և նվիրվածության մասին։
Նաև տեղեկություններ կան, որ ևս մեկ հայ երիտասարդ է սպանվել, սակայն այդ մասին առայժմ հստակ տվյալներ չեն հաղորդվում»։