|
Փոխարժեքներ
19 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.39 |
| EUR | ⚊ | € 435.55 |
| RUB | ⚊ | ₽ 4.5256 |
| GBP | ⚊ | £ 504.04 |
| GEL | ⚊ | ₾ 138.8 |
«Արցախյան 3-րդ պատերազմում զոհված և անհայտ կորած զինծառայողների հարազատների միություն» հասարակական կազմակերպության գրասենյակում այսօր տեղի է ունեցել անհետ կորած զինծառայողների հարազատների հանդիպումը ՌԴ խաղաղապահ ուժերի հրամանատարի տեղակալ գնդապետ Գորբունովի հետ: Տեղեկությունը հայտնում է «Արցախպրեսը»։
«Քննարկել ենք 44-օրյա պատերազմում անհետ կորած զինծառայողների ճակատագրերի պարզման ուղղությամբ կատարվող աշխատանքները: Կրկին համեմատվել և ճշտվել են անվանացուցակները»,– ասել է ՀԿ–ի նախագահ Արմեն Ասրյանը։ Նրա խոսքով՝ «Արցախյան 3-րդ պատերազմում զոհված և անհայտ կորած զինծառայողների հարազատների միություն» հասարակական կազմակերպության և ՌԴ խաղաղապահ ուժերի` անհայտ կորած զինծառայողների հարցերով զբաղվող ներկայացուցիչների հետ կազմակերպվում է գործնական համագործակցություն։
Ասրյանը նշել է, որ գնդապետ Գորբունովը հավաստիացրել է, որ բոլոր հնարավոր միջոցները ձեռնարկվում են օր առաջ տղաների ճակատագրերը պարզելու համար։
Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն` 2022 թվականի հունվարի 19-ի դրությամբ ՀՀ–ում և Արցախում զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց ընդհանուր թիվը 3809 է: Անհետ կորած է համարվում 199 զինծառայող և քաղաքացիական անձ։ Զինադադարից հետո մինչ օրս հայտնաբերվել է 1706 աճյուն։