Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արցախյան վերջին պատերազմից հետո անհետ կորած եղբորն ու եղբորորդուն փնտրող Արսեն Ղուկասյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում մանրամասներ է ներկայացրել Նիկոլ Փաշինյանի հետ հունվարի երեքին կայացած հանդիպումից։
Նա նշեց, որ իրենք վարչապետին հայտնել են, թե ինչ վիճակ է տիրում Կապանի դիահերձարանում, և նա էլ ասել է, որ այդ առումով ամեն ինչ վերցնում է իր վերահսկողության տակ, և խնդիրը մեկ-երկու օրում կլուծվի։
Ավելի վաղ Արսեն Ղուկասյանը տեղեկացրել էր՝ Արցախում հայտնաբերված մարմինները, որ պարկերով տարվել են Կապանի դիահերձարան, դրվել են դիահերձարանի երկրորդ հարկում եղած սենյակներից մեկում, որի պատուհանները բաց են թողել։
«Մորգին մոտենալ չի լինում, այնպիսի հոտ է գալիս»,- ասել էր նա։
Երկրորդ հարցը զոհվածների ընտանիքներին տրամադրվելիք ֆինանսական աջակցությանն է վերաբերել։
«Արդեն տեղեկություններ կան, որ բազմաթիվ խնդիրներ են առաջացել մարդկանց մոտ՝ այդ վճարումների հետ կապված։ Մարդիկ կան, որ այսօր իրոք աջակցության կարիք ունեն, և նրանք այլ բան չեն ուզում, ուղղակի ասում են՝ տվեք այն, ինչը պետության կողմից հաստատված է։ Հանդիպումից կես ժամ չանցած ինձ զանգել է վարչապետի օգնականը և պաշտպանության նախարարի օգնականը»,- ներկայացրեց անհետ կորածների հարազատը։
Արսեն Ղուկասյանը տեղեկացրեց նաև, որ կոնկրետ հարց է բարձրացվել՝ կապված գերիների հետ։ Սակայն, նրա խոսքով, վարչապետն ասել է, որ դա շատ նուրբ հարց է։
«Մեզ հուսադրեցին՝ ամեն ինչ բարձր մակարդակով արվում է, որ հարցը չհասնի այն բանին, որ ՄՈԲ-ի տղերքը Ադրբեջանի կողմից տեռորիստ ճանաչվեն ու դատվեն։ Եթե որոշված է ռազմագերիներին փոխանակել բոլորը բոլորի դիմաց սկզբունքով, ապա դա պետք է արվի։ Ամեն ինչ պետք է արվի, նաև Ռուսաստանի կողմից, որ գոնե այդ կետը չխախտվի, քանի որ գերիների փոխանակման հարցը եռակողմ փաստաթղթում էլ կար»,- նշեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։