կարևոր
2887 դիտում, 2 օր առաջ - 2025-03-28 15:30
Աշխարհ

Մյանմայում 7,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Մյանմայում 7,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Մյանմայում տեղի է ունեցել 7,7 մագնիտուդով երկրաշարժ։ Ըստ ԱՄՆ երկրաբանական հետազոտությունների կենտրոնի՝ էպիկենտրոնն ընկած է եղել Սագայն քաղաքից 16 կմ հեռավորության վրա, օջախի 10 կմ խորությամբ։

BBC-ն հաղորդում է, որ ցնցումներ են զգացվել նաև հարյուրավոր կմ հեռավորության վրա՝ Թաիլանդում և Չինաստանի հարավարևմտյան Յունանի նահանգում։ Մյանմայի մայրաքաղաքում վնասվել են ճանապարհներ, իսկ Թաիլանդի մայրաքաղաքում՝ շենքեր։

Ականատեսներից մեկը Reuters գործակալությանը հայտնել է, որ Տաունգու քաղաքում մզկիթներից մեկը մասնակի փլուզվել է. նախնական չորս մարմին դուրս է բերվել փլատակներից, սակայն այնտեղ դեռ էլի մարդիկ կարող են լինել։ Հրշեջ ծառայության աշխատակիցները սկսել են որոնողափրկարարական աշխատանքները և վնասի գնահատումը։