կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-02-01 14:55
Աշխարհ

Մյանմայում ռազմական հեղաշրջում է տեղի ունեցել

Մյանմայում ռազմական հեղաշրջում է տեղի ունեցել

Մյանմայի զինված ուժերը արտակարգ դրություն են հայտարարել և երկրում իշխանությունը փոխանցել Մյանմայի զինված ուժերի հրամանատար Մին Աունգ Հլեյնին. հայտնում են Associated Press-ը և Reuters-ը`վկայակոչելով զինվորականներին պատկանող Myawaddi հեռուստաալիքը:

Դրանից առաջ իշխող «Ազգային ժողովրդավարություն հանուն ժողովրդավարության» կուսակցության ներկայացուցիչը հայտարարել էր կառավարության փաստացի ղեկավար Աուն Սան Սու Չժիին ձերբակալելու մասին: Դրանից հետո Մյանմայում սկսվել են կապի ընդհատումներ, և կառավարական հեռուստառադիոընկերությունը դադարեցրել է հեռարձակումը:

Զինվորականները հայտնել են, որ ձերբակալել են բարձրաստիճան պաշտոնյաների՝ ի պատասխան խարդախությունների, որոնք տեղի են ունեցել 2020 թվականի նոյեմբերին անցկացված ընտրությունների ընթացքում: Երկրում արտակարգ դրություն է մտցվել մեկ տարի ժամկետով:

Ըստ Մյանմայի ԿԸՀ-ի՝ Ազգային լիգան ստացել էր 396 տեղ խորհրդարանում և կառավարություն կազմելու իրավունք, մինչդեռ զինվորականների աջակցությունը վայելող «Համերաշխություն և զարգացում» կուսակցությունը՝ 33 տեղ: Դրանից հետո զինվորականները սկսել էին հայտարարել, որ ընտրություններն անօրինական են:

Հունվարին Մյանմայի ԶՈՒ հրամանատար Մին Աունգ Հլեյնը հայտարարել էր Սահմանադրության հնարավոր վերացման մասին: Այդ ժամանակվանից ի վեր զինվորականները բազմիցս հերքել են հաղորդագրությունները իշխանության մոտալուտ բռնազավթման մասին:

Բջջային և լարային կապի խափանումները կարող են խանգարել երկրում իրադարձությունների լուսաբանմանը:

Ավելի վաղ Reuters-ը հայտնել էր, որ Մյանմայի ամենամեծ քաղաքի՝ Յանգոնի վարչակազմի շենքի մոտ զինվորներ և ռազմական տեխնիկա են տեսել: Գործակալությունը հայտնում է, որ երկրի մայրաքաղաք Նայպիդաուի հետ հեռախոսային կապերը հասանելի չեն: