Փոխարժեքներ
04 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.05 |
EUR | ⚊ | € 427.46 |
RUB | ⚊ | ₽ 4.07 |
GBP | ⚊ | £ 507.73 |
GEL | ⚊ | ₾ 141.66 |
Այսօր 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Սիրիայի Հալեպի նահանգում։ Այդ մասին հայտնում են ТАСС գործակալությունից:
Ըստ սեյսմոլոգիական կենտրոնի տվյալների՝ ստորգետնյա ցնցումները տեղի են ունեցել տեղական ժամանակով ժամը 12:04-ին (Երևանի ժամանակով 13:04-ին) Հալեպ քաղաքից մոտ 239 կմ հյուսիս-արևելք: Փետրվարի 6-ին Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Քահրամանմարաշի նահանգում տեղի ունեցած 7,7 և 7,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժերը լուրջ ավերածություններ են արել նաև Սիրիայում:
Սիրիայի առողջապահության նախարարության տվյալներով՝ Արաբական Հանրապետությունում տարերային աղետի զոհ է դարձել 1 414 մարդ, տուժել՝ 2 349-ը: Սիրիայում Հակամարտող կողմերի հաշտեցման կենտրոնի տվյալներով՝ կառավարության վերահսկողության տակ գտնվող տարածքներում զոհերի թիվը կազմել է 3 513, ևս 7 396 մարդ տուժել է։ Դամասկոսի կողմից չվերահսկվող Սիրիայի հյուսիս-արևմտյան շրջաններում, ըստ տարբեր տեղեկությունների, կա ավելի քան 2000 զոհ: