808 դիտում, 3 օր առաջ - 2025-03-27 13:20
Հասարակություն

Շատ ավելի դժվար է վերադարձնել պետությունը կորցնելուց հետո․ պահպանե՛նք, քանի ունենք․ Արման Նուռ

 Հանրային դաշտում նոր շարժում է ձևավորվել` «Հայոց տուն» հայկական էլիտայի նախաձեռնություն։ Այսօր  ազդարարվեց նախաձեռնության մեկնարկը։  
 

 Ի դեպ  նախաձեռնող խմբում ընդգրկված են ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, սոցիոլոգիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Պողոսյանը, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Մելքոնյանը, բժշկագիտության դոկտոր, պրոֆեսոր, «Իզմիրլյան» ԲԿ տնօրեն Արմեն Չարչյանը, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Կարապետյանը, դիզայներ, քանդակագործ, նկարիչ Արման Նուռը, գիտության, մշակույթի, հասարակական գործիչներ։  

Նախաձեռնության հիմքում հայկական մտավոր ու գիտական ողջ ներուժի համախմբման անհրաժեշտությունն է, հայկական ընտրանու ձևավորումը, որը թույլ կտա ապահովել հայոց պետականության կայունությունն ու հարատևությունը։

Ելույթ ունեցավ նաև դիզայներ, քանդակագործ, նկարիչ Արման Նուռը․ «Ամեն մի հայ պետք է գերլարի իր ուժերը, որպեսզի մենք պահպանենք մեր ինքնությունը և պետականությունը, և «Հայոց տունը» այն տանիքն է, որի ներքո յուրաքանչյուրս անելիք ունենք»,- ասաց նա։