կարևոր
6202 դիտում, 2 շաբաթ առաջ - 2024-04-30 18:16
Մշակույթ Հասարակություն

Արցախը կորցնելուց հետո իրեն կորցրել էր․ Ռաֆիկ Ղազինյանը՝ Սահակ Սահակյանի մասին

Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում տեղի է ունենում Սահակ Սահակյանի հոգեհանգստյան արարողությունը։ Yerkir.am-ը զրուցել է Սահակյանի երգերի բառերի հեղինակ, ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր, ՀՅԴ Ալավերդու կոմիտեի անդամ Ռաֆիկ Ղազինյանի հետ։

Հիշեցնենք՝ Երկարատև ու ծանր հիվանդությունից հետո, 73 տարեկանում, մահացել է մեծանուն մտավորական, հայ ազգային-հեղափոխական երգերի անզուգական կատարող և մեկնաբան, հայոց ազատամարտի երգիչ Սահակ Սահակյանը։

Սահակ Սահակյանը կազմել և հրատարակել է հայոց ազատամարտի երգերի ժողովածու` կից մեկնաբանություններով։ Սահակ Սահակյանը Հայաստանի անկախությունից ի վեր անդամագրվել էր Հայ Յեղափոխական Դաշնակցությանը։ Նրա ազատաշունչ երգերի տակ հայ կամավորական ջոկատները հաղթանակներ են տարել Արցախյան գոյապայքարում։

Չունենալով որևէ կոչում՝ Երևանի քաղաքային իշխանությունները մերժել են Սահակ Սահակյանին հուղարկավորել նաև գիտության և մշակույթի գործիչների պանթեոնում, ինչից հետո Սահակյանի հարազատները որոշել են նրան հուղարկավորել Շահումյանի գերեզմանատանը։

Մանրամասն՝ տեսանյութում