կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-09-08 18:20
Արցախ

ՆՈՒՌ ծրագրի դասընթացները սկսվել են

ՆՈՒՌ ծրագրի դասընթացները սկսվել են

Արդեն երրորդ օրն է, ինչ Ստեփանակերտի թիվ 2 դպրոցում Ստեփանակերտի եւ Շուշիի դպրոցների տարրական դասարանների ուսուցիչները համակարգչային դասընթացներ են անցնում «Ֆրութֆուլ Արմենիա» հիմնադրամի կողմից իրականացվող ՆՈՒՌ ծրագրի շրջանակներում։

Ըստ ծրագրի, ինչպես ավելի վաղ հայտնել էինք, տարրական դասարանների ուսուցիչներին եւ աշակերտներին մեկական համակարգիչ կտրամադրվի։ Այժմ այդ համակարգիչներից օգտվելու հմտություններին են ծանոթանում արցախցի ուսուցիչները։

Դասընթացները համակարգվում են Հայ բարեգործական ընդհանուր միության կողմից։ Ուսուցիչները կանցնեն եռշաբաթյա դասընթացներ, որոնք, ըստ ՀԲԸՄ արցախյան ծրագրերի համակարգող Սասուն Բաղդասարյանի, անցկացնում են Արգենտինայից եւ Ուրուգվայից ժամանած 6 ուսուցիչները։ Դասընթացներն անցնում են երկու հերթով՝ յուրաքանչյուրում 80 հոգի։