|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.12 |
| EUR | ⚊ | € 419.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8216 |
| GBP | ⚊ | £ 491.61 |
| GEL | ⚊ | ₾ 139.38 |
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժմանը միացել է նաև հայտնի նկարիչ-դիզայներ Նուռը։
Yerkir.am-ի հետ զրույցում, շարժմանը միանալու իր որոշումը նա այսպես բացատրեց․ «Սա մեր գոյաբանական վերջին ճիգն է․ մեր ազգը կործանման շեմին է»։
Նշենք, որ քայլերթը մեկնարկել է Կիրանց գյուղից: Քայլերթն անցել է Սարիգյուղով, Իջևանով, շարժման մասնակիցները գիշերել են Հաղարծինի վանքի մոտ:
Քայլերթին է միացել են նաև «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության առաջնորդ Սուրեն Պետրոսյանը, ԱԺ պատգամավորներ Գառնիկ Դանիելյանը, Արթուր Սարգսյանը, Ասպրամ Կրպեյանը, Քրիստինե Վարդանյանը, «Հայաքվե» նախաձեռնության անդամներ, 44-օրյա պատերազմում զոհվածների ծնողներ, ուսանողներ և այլք:
Բագրատ Սրբազանը ավելի վաղ հայտարարել էր, որ շարժումը մայիսի 9-ի կեսօրին կհասնի Երեւան եւ կոնկրետ պահանջներ կներկայացնի իշխանությանը:
Շարժման մասնակիցների պահանջն է դադարեցնել իշխանությունների որդեգրած զիջողական քաղաքականությունը եւ միակողմանի զիջումները: