|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Թուրքիայում բողոքի ցույցերի ժամանակ բերման է ենթարկվել 1879 մարդ, որոնցից 260-ը կալանավորվել է։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան։
Նա հայտարարել է, որ երկրում սկսվել են գործընթացներ, որոնք սպառնում են անվտանգությանը. «Սադրանք է եղել մեր ժողովրդի եղբայրության դեմ, հարձակվել են մեր ոստիկանների վրա, ոտնահարվել են մեր բարոյական արժեքները։ Արդարությունը տեղի է ունենում դատարանի դահլիճում, ոչ թե փողոցում»։
Նախարարը նշել է, որ ոչ մի քարոզչություն չի կարող մթագնել ճշմարտությունը։