Սուդանի մայրաքաղաք Խարթումում 11 մարդ է մահացել երեքշաբթի օրվա բողոքի ցույցերի ժամանակ, երբ իրավապահները փորձել են ցրել պետության ղեկավարի դեմ ուղղված ընդդիմադիր ցույցը: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:Զոհվել է 6 ոստիկան և ցույցի մասնակից 5 քաղաքացի: Ավելի վաղ հաղորդվել է, որ վերջին երեք օրերի ընթացքում Սուդանում զոհվել է 21 մարդ, 153 մարդ վիրավորում է ստացել:
Սուդանում արդեն չորրորդ ամիսն է` բողոքի ցույցեր են ընթանում: Դրանք սկսվեցին սկզբում հացի դնի դեմ բողոքի ցույցերով: Աստիճանաբար լոզունգները վերածվեցին քաղաքական ռեժիմի փոփոխությանն ուղղված կոչերի: