|
Փոխարժեքներ
31 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.16 |
| EUR | ⚊ | € 432.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.6283 |
| GBP | ⚊ | £ 497.85 |
| GEL | ⚊ | ₾ 139.82 |
ՄԱԿ-ը ողջունում է Ռուսաստանի Դաշնության, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև Սև ծովի վերաբերյալ պայմանավորվածությունները։ Ինչպես տեղեկացնում է Այդ մասին հայտարարել է Համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։
«Մենք տեսել ենք երկու հայտարարություն, որոնք ակնհայտորեն ողջունելի են»,- ասել է Դյուժարիկը։
Սևծովյան նախաձեռնությունը, որը ստորագրվել է Ռուսաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչների կողմից 2022 թվականի հուլիսի 22-ին, նախատեսում էր ուկրաինական հացահատիկի և պարենի, ինչպես նաև պարարտանյութերի արտահանում սևծովյան երեք նավահանգիստներից, այդ թվում՝ Օդեսայից։ Գործարքն ընդհատվել էր 2023 թվականին։