Փոխարժեքներ
19 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.9 |
EUR | ⚊ | € 444.61 |
RUB | ⚊ | ₽ 4.7857 |
GBP | ⚊ | £ 519.04 |
GEL | ⚊ | ₾ 142.3 |
Ստամբուլի դատարանը ձերբակալել է Ֆրանսպրես գործակալության (AFP) ֆոտոլրագրող և Թուրքիայի քաղաքացի Յասին Աքգյուլին, ով ձերբակալվել էր ի պաշտպանություն քաղաքի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ցույցից հետո, հայտնում է ТАСС-ը՝ վկայակոչելով Թուրքիայի լրագրողների միությանը։
Ձերբակալված ինը լրագրողներից վեցը՝ նրանց թվում՝ AFP-ի ներկայացուցիչը երկուշաբթի ազատ էին արձակվել դատական հսկողության ներքո, հայտնել է կազմակերպությունը: Այնուհետև որոշում է ընդունվել կալանավորել նրան։
Ի պաշտպանություն Իմամօղլուի ընդդիմության ցույցեր են անցկացվում ամբողջ Թուրքիայում մարտի 19-ից, երբ նա կալանավորվել էր կոռուպցիայի և ահաբեկիչների հետ կապերի մեղադրանքով։ Ամենամեծ ցույցերը տեղի են ունենում Անկարայում։ Թուրքիայի մայրաքաղաքում զանգվածային բողոքի ցույցերն արգելված են մինչև ապրիլի 1-ը, իսկ Ստամբուլում՝ մինչև մարտի 27-ը։