|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Ստամբուլի դատարանը մերժել է Գեզի այգու վերակառուցման նախագիծը: Հայցը ներկայացրել էին ճարտարապետության ու քաղաքաշինության ստամբուլյան պալատները:
Ըստ aze.az-ի`դատարանի որոշման մասին հայտնի է դարձել այս շաբաթ, թեեւ վճիռը կայացվել էր դեռեւս հունիսի առաջին կեսին: Թե ինչո՞ւ այդ մասին չի հայտարարվել, պարզ չէ: Սպասվում է, որ իշխանությունները կբողոքարկեն դատարանի որոշումը:
Գեզի այգին վերակառուցելու նախագծով հանդես են եկել իշխանությունները: Նրանք առաջրկում են կտրել այգու ծառերը եւ այգու տեղում առեւտրային համալիր կառուցել: Ի պատասխան մայիսի 31-ից սկսվեցին հակակառավարական ցույցերը, որոնք տեւեցին համարյա երկու շաբաթ: Ցույցերը դաժանաբար ճնշվեցին ոստիկանության կողմից. զոհվեց 4, վիրավորվեց ավելի քան 4500 մարդ: