| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Առաջին հայկական եռաչափ վիրտուալ դոմեյնը՝ www.digitaljulfa.com, պաշտոնապես գործարկվել է մետատիեզերքում։ Առաջին Թվային Առևտրային Կենտրոնը բացվելու է Դուբայում՝ 2025 թվականի հունիսի 23-ին։
Digital Julfa-ն առաջատար հարթակ է, որը միավորում է պատմությունը, առևտուրը և նորագույն տեխնոլոգիաները՝ վերածնունդ տալու Հայաստանի՝ համաշխարհային առևտրի պատմական առաջատար դերին։ Այն միաժամանակ պատմություն ներկայացնող և առևտուր իրականացնող հարթակ է, որը կապում է հայկական բիզնեսներն ու ընտանեկան ձեռնարկությունները՝ աշխարհի տարբեր ծայրերից։
Հարթակը առաջարկում է եզակի հնարավորություն՝ ցուցադրելու բրենդերը, ամրապնդելու կապերը, ստեղծելու հարստություն և համահայկական շահերի պաշտպանություն՝ նորագույն թվային միջավայրում։
«Digital Julfa-ն եզակի հնարավորություն է՝ միավորելու արտադրողներին և ներդրողներին՝ ստեղծելով գլոբալ հայկական ցանց, որը նպաստում է բիզնեսների աճին և ազգային ժառանգության վերականգնմանը», – նշեց նախաձեռնության հեղինակ, Orion Worldwide Innovations-ի հիմնադիր և գործադիր տնօրեն, Covenant Venture Capital-ի վենչուրային գործընկեր Էմմա Առաքելյանը։
«Միանալով Digital Julfa-ին՝ դուք ոչ միայն զարգացնում եք ձեր բիզնեսն ու անձնական հաջողությունները, այլ նաև վերակենդանացնում եք 300-ամյա պատմությամբ հայկական առևտրական ուժը»:
Հուրի Բերբերյանը, Կալիֆորնիայի համալսարանի Հայագիտության ամբիոնի նախագահը, հավելեց․
«Նոր Ջուղայեցիները վաղ շրջանում համարվում էին մետաքսի առևտրի միահեծան գործակալներ։ Նրանց ազդեցությունը ձգվում էր Լոնդոնից և Ամստերդամից մինչև Մանիլա, ընդգրկելով թանկարժեք քարեր, հագուստներ և այլ ապրանքներ»։
Ստեղծագործական տեխնոլոգիական գործընկերների՝ Fastexverse-ի և Evolver-ի հետ համագործակցությամբ, Digital Julfa-ն պատրաստվում է իր առաջին կենտրոնի բացմանը Դուբայում, ինչին կհաջորդեն կենտրոններ Իտալիայում, Ֆիլիպիններում, Նիդեռլանդներում, Սինգապուրում, Հնդկաստանում և Ֆրանսիայում։
Համաշխարհային տնտեսական և մշակութային նախաձեռնություն
Թվային Ջուղան ոչ միայն առևտրային հարթակ է, այլ նաև համահայկական ռազմավարություն՝ ուղղված տնտեսական դիրքերի ամրապնդմանն ու ազգային շահերի պաշտպանությանը։ Digital Julfa-ն նպատակ ունի․
 • Զարգացնել հայկական բիզնեսների համաշխարհային ներկայությունը
 • Ապահովել սոցիալ-տնտեսական կայունություն
 • Ստեղծել համագործակցային ցանց՝ ազգային շահերը պաշտպանելու համար
 • Նոր աճի կետեր հիմնել ազգային տնտեսության զարգացման համար
Նախապատմություն
Digital Julfa Network-ը առաջին անգամ ներկայացվեց Orion Summit-ի ընթացքում՝ Երևանում Մատենադարանում, 2022 թվականի հունիսի 22-ին։ Ծրագիրն աջակցվում է պետական մարմինների, գլոբալ փորձագետների և հայկական բիզնես համայնքի կողմից՝ նպատակ ունենալով ձևավորել համահայկական ենթակառուցվածք, որը խթանում է բիզնես, սոցիալական և մարդասիրական ազդեցությունը։
Մամուլի հարցերի համար կապ հաստատել՝
Էմմա Սարգսյան
Գլոբալ PR խորհրդատու
Orion Worldwide Innovations
[email protected]