կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-03-09 20:06
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե Նիկոլին հաջողվի կոտրել բանակը, Հայաստանը փորձելու է դարձնել թուրքական վիլայեթ․ Իշխան Սաղաթելյան

Եկեք հանուն Արցախի, հանուն Հայաստանի, հանուն հայ ժողովրդի, հանուն ապագայի՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ ԱԺ բոլոր մուտքերը շրջափակելուց հետո։

«Սադրանքների չենք գնում, ես վստահ եմ՝ գերագույն-գլխավոր խեղկատակը ամեն մի հրաման կարող է տալ, հույս ունեմ՝ Ոստիկանությունը սադրանքների չի գնա, կհասկանա իր առաքելությունը։ Կանգնե՛ք բանակի կողքին, որովհետև այդ բանակը մենակ ձերը չէ, եթե Նիկոլին հաջողվի կոտրել բանակը,  հետո կոտրելու է ազգային ուժերին ու ազգային մարդկանց, և Հայաստանը փորձելու է դարձնել թուրքական վիլայեթ։ Սա է սրա նպատակը և մենք բոլորս պինդ, ամուր, մեջք-մեջքի տված՝ թույլ չենք տալու»,-ասաց Իշխան սաղաթելյանը։

Համաձա՞յն եք՝ հարցրեց նա, այո՛, պատասխանեցին ցուցարարները։

«Ազգ, բանակ, հաղթանակ»՝ վանկարկեցին ցուցարարները։

Մանրամասն՝ տեսանյութում․