|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.7 |
| EUR | ⚊ | € 445.5 |
| RUB | ⚊ | ₽ 4.814 |
| GBP | ⚊ | £ 510.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Նիկոլ Փաշինյանը ՀՀ անկախության և ինքնիշխանության արժեքների մսխողն է։
Նա է ՀՀ ինքնիշխանությունը դարձրել աշխարհաքաղաքական խաղերի առարկա։
Գորիս-Կապան ճանապարհը ադրբեջանցուն հանձնողը, 2020-ի նոյեմբերի 9-ի կապիտուլյացիան ստորաւգրողը, Սև լճի 30 տոկոսի համար չպայքարողն ու 41 քառ. կմ ինքնիշխան տարածքը թշնամուն առանց պայքարի հանձնողը խոսում է ՀՀ ինքնիշխանությունից։
Ուշադրություն. Նիկոլը հստակ գործում է սիմվոլների հակադրությամբ։
1.Ասեց սեր և համերաշխություն բայց բերեց ատելություն։
2.Ասեց վենդետա չի լինելու, բայց բերեց ձերբակալությունների շքերթ։
3. Ասեց Արցախը Հայաստան է և վերջ, բայց այսօր Ադցախը ճանաչում է Ադրբեջանի մաս։
4. Ասեց հաղթելու ենք, բայց բերեց պարտություն։
5. Ասեց թուրքերը գալիս են ավարտելու հայոց ցեղասպանությունը, բայց թուրքերից դրական ազդակներ է սպասում։
Հիմա էլ ասում է անկախություն, բայց մտքին ՀՀ-ն թուրքական վիլայեթ դառնալու ճանապարհն է բռնել»։