|
Փոխարժեքներ
07 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 370 |
| EUR | ⚊ | € 436.12 |
| RUB | ⚊ | ₽ 4.934 |
| GBP | ⚊ | £ 504.57 |
| GEL | ⚊ | ₾ 137.79 |
Մարտի 20-ին կայանալիք Հայաստան-Վրաստան ֆուտբոլային խաղի մասնակիցների, ինչպես նաև երկրպագուների ու զբոսաշրջիկների անվտանգությունն ապահովելու նպատակով 19։00-ից 23։00-ն ընկած միջակայքում ժամանակ առ ժամանակ փակ են լինելու Չարենցի, Ալեք Մանուկյան, Խորենացու, Նար-Դոսի, Վարդանանց, Սիմոն Վրացյան, Զավարյան, Երվանդ Քոչարի փողոցներն ու Սայաթ-Նովայի պողոտան:
Խաղը կմեկնարկի 21։00-ին։ Կուտակումներից խուսափելու համար խնդրում ենք մարզադաշտ գալ սկսած 19։00-ից։
«Հորդորում ենք մեքենաները կայանել մարզադաշտից հեռու, չկայանել երկրորդ գծում և չխախտել երթևեկության կանոնները»,- ասվում է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ։