կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-10-11 14:16
Հասարակություն

Հոկտեմբերի 14-ին որոշ փողոցներ փակ կլինեն

Հոկտեմբերի 14-ին որոշ փողոցներ փակ կլինեն

Հարգելի երևանցիներ,

ս.թ. հոկտեմբերի 14-ին, «Էրեբունի-Երևան 2799» տոնական միջոցառումների ծրագրով պայմանավորված, ժամը 8:00 - 24:00 - ն սահմանափակվելու է երթևեկությունը Էրեբունի փողոցում՝ Ազատամարտիկների - Էրեբունի փողոցների խաչմերուկից մինչև Էրեբունի հրապարակն ընկած հատվածում: Դադարեցվելու է նաև երթևեկությունը նշված ճանապարհահատվածին հարակից բակային ելքերից:
Ժամը 09:00 -22:00 –ն դադարեցվելու է երթևեկությունը Թամանյան փողոցում, ինչպես նաև Իսահակյան փողոցի, Թամանյան փողոցի երթևեկելի մասերի միջև ընկած հատվածում:

Ժամը 15:00 - 19:00 -ն դադարեցվելու է երթևեկությունը Այվազովսկու - Խ. Դաշտենցի փողոցների խաչմերուկից դեպի Էրեբունի հրապարակի ուղղությամբ:
Ժամը 14:30 -18:00 –ն դադարեցվելու է երթևեկությունը Հանրապետության հրապարակում:

Ժամը 14:00 -15:30 –ն դադարեցվելու է երթևեկությունը Աբովյան փողոցի՝ Թումանյան և Արամի փողոցների միջև ընկած հատվածում:
Հեծանվավազքի և վազքարշավի անցկացմամբ պայմանավորված` ժամը 17:00-ից 19:00-ն ընկած միջակայքի որոշակի ժամերի դադարեցվելու է երթևեկությունը Արգիշտիի, Իտալիայի, Ամիրյան փողոցներում, Մ.Մաշտոցի պողոտայում:
Ժամը 11:30 -14:00 դադարեցվելու է երթևեկությունը Արգիշտիի փողոցում:

Ելնելով փողոցների փակ լինելու հանգամանքից` հոկտեմբերի 14-ին հասարակական տրանսպորտի աշխատանքը կկազմակերպվի շրջանցիկ ճանապարհներով: Պատճառվող ժամանակավոր անհարմարության համար հայցում ենք ձեր ներողամտությունը։

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ