|
Փոխարժեքներ
11 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ հուլիսի 4-ին և 5-ին Երևանում անցկացվող "TRICOLOR" Yerevan Night Run վազքերի ընթացքում քաղաքի մի շարք հատվածներում կդադարեցվի երթևեկությունը: Նախաձեռնությունը նվիրված է ՀՀ պետական խորհրդանշանների և ՀՀ Սահմանադրության օրվան։
«Հուլիսի 4-ին՝ ժամը 21:00-ից կդադարեցվի «Մարիոթ-Արմենիա» հյուրանոցի հատվածից Վազգեն Սարգսյան փողոց հատվածի երթևեկությունը, որտեղից էլ տրվելու է վազքի մեկնարկը:
Ժամը 21:50-ից կդադարեցվի Հանրապետության հրապարակում, Հանրապետության հրապարակից Նալբանդյան փողոցում մինչև Նալբանդյան-Թումանյան փողոցների խաչմերուկ, Թումանյան փողոցի՝ Թումանյան-Նալբանդյան փողոցների խաչմերուկից մինչև Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկ, Պուշկինի փողոցից Աբովյան փողոց, Աբովյան փողոցի՝ Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկից մինչև Հանրապետության Հրապարակ հատվածների երթևեկությունը:
Վերը նշված երթուղով վազքը կավարտվի ժամը 23:45-ին:
Հուլիսի 5-ին՝ ժամը 09:00-ից կդադարեցվի «Մարիոթ-Արմենիա» հյուրանոցի հատվածից Վազգեն Սարգսյան փողոց հատվածի երթևեկությունը, որտեղից էլ տրվելու է վազքի մեկնարկը:
Ժամը 10:00-ից մասնակիորեն կդադարեցվի Հանրապետության հրապարակի և ամբողջությամբ Վազգեն Սարգսյան փողոցի երթևեկությունը:
Վերը նշված երթուղով վազքը կավարտվի ժամը 11:30-ին»,–ասված է հաղորդագրության մեջ: