կարևոր
649 դիտում, 2 ժամ առաջ - 2025-03-17 14:52
Աշխարհ

Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը կայցելի Հայաստան և Ադրբեջան

Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը կայցելի Հայաստան և Ադրբեջան

Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը մարտի 30-ից ապրիլի 2-ը կայցելի Հայաստան և Ադրբեջան։ Այս մասին նշված է Գերմանիայի նախագահի պաշտոնական էջում։ 

«Դաշնային նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը և նրա կինը մարտի 30-ից ապրիլի 2-ը կայցելեն Հայաստան և Ադրբեջան»,-նշված է հայտարարության մեջ:

Նշվում է, որ սա առաջին անգամն է, երբ դաշնային նախագահը կայցելի որևէ երկիր: 

«Հայաստանում Դաշնային նախագահը կհանդիպի Վահագն Խաչատուրյանի և Նիկոլ Փաշինյանի հետ։ Նա կայցելի նաև ԹՈՒՄՈ տեխնոլոգիական կրթական կենտրոն և կմասնակցի մշակութային ընդունելությանը»,-ասված է հայտարարության մեջ։ 

Հաղորդվում է, որ Հայաստանում գտնվելու երկրորդ օրը Դաշնային նախագահը կմեկնի Դիլիջան։ Նա կխոսի հայ կին ձեռներեցների հետ և կծանոթանա քաղաքաշինական ծրագրի։ 

«Գերմանիայի նախագահը կայցելի Սևանա լճի եկեղեցի և հիդրոօդերևութաբանության ու մոնիտորինգի կենտրոն, որը գործում է «Հելմհոլց բնապահպանական հետազոտությունների կենտրոնի» հետ համատեղ»,-նշված է Գերմանիայի նախագահի պաշտոնական կայքում: