Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Պետությունն ընտանեկան բիզնես չէ, որ փողատերերին շանտաժ անելով ու փող պոկելով պահես։ Այս մասին գրել է «Հայաստան» դաշինքի անդամ Անդրանիկ Թևանյանը:
«Պետության զավթումն ու վատնումը
Պետությունն անսպառ չէ, որ ինչքան ուզես հանձնես, ծախես, բայց դեռ հանձնելու և ծախելու բան մնա։ Դիակների հաշվին, բնականաբար։
Պետությունը բամբասկոտ թերթ չէ, որ, այսպես կոչված, ոչ պաշտոնական աղբյուրներին հղում անելով լուր հրապարակես։ Եվ դա այն դեպքում, երբ ոչ պաշտոնական աղբյուրը բոլորի հայտնի պաշտոնյան է` թշնամի պետության նախագահը, կիրթ ու կառուցողական հռչակված Ալիևը, ով ամեն ինչ բացահայտ է անում»։
Հիշեցնենք, որ այսօր Փաշինյանը Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ բանակցությունների ավարտից հետո, հայտարերլ է, որ ոչ պաշտոնական աղբյուրներից ստացած տեղեկությունների համաձայն՝ Ադրբեջանը մտադիր է նոր ռազմական բախումներ հրահրել Արցախում եւ հայ-ադրբեջանական սահմանին: