կարևոր
1162 դիտում, 5 ժամ առաջ - 2025-03-13 18:23
Քաղաքական

Փաշինյանը նշանակվում է որպես տեղական «նամեստնիկ». քաղաքագետը՝ կապիտուլյացիոն պայմանագրի մասին

Փաշինյանը նշանակվում է որպես տեղական «նամեստնիկ». քաղաքագետը՝ կապիտուլյացիոն պայմանագրի մասին

Բայրամովը հայտարարեց, որ այսպես կոչված «խաղաղության պայմանագրի» վերջին երկու կետերի շուրջ Հայաստանը իր համաձայնությունը տվել է։ Այս մասին գրել է քաղաքագետ Արա Պողոսյանը:

«Մի գաղտնիք բացեմ` այս ամբողջ շրջանում փաթեթների փոխանակման գործել է էսպիսի սխեմա` Ադրբեջանը ուղարկել է փաթեթ, Հայաստանի իշխանությունները մի քանի անգամ չեն համաձայնել և հետ են ուղարկել պատասխան առաջարկներով, Ադրբեջանը ուղարկել է կրկին նույնը ու Փաշինյանը ընդունել է, հետո մյուսը, հետո մյուսը...

Սա ըստ էության ո'չ թե բանակցված փաստաթուղթ է, այլ Հայաստանին պարտադրված։ Ահա' թե ինչու էին Հայաստանի իշխանությունները այնքան ջանադրորեն թաքցնում ժողովրդից մանրամասները։

Այս փաստաթուղթը ո'չ թե բանակցված խաղաղության փաստաթուղթ է, այլ պարտադրված կապիտուլյացիոն փաստաթուղթ։

Որպեսզի պատկերացնեք թե խոսքը ինչի մասին է, տեսեք` Ադրբեջանը իր տարածքում ինչ զինված ուժեր, ինչ զորքեր, որ երկրից ուզի կարող է բերել և տեղակայել սահմանին, իսկ Հայաստանը նման իրավունքից զրկվում է։ Ավելին` եթե վաղը Հայաստանը որոշի Թուրքիայի հետ սահմանի օրինակով անվտանգության պատնեշ ստեղծել ասենք ԱՄՆ կամ ԵՄ որևէ երկրի զինվորականների միջոցով, դա Ադրբեջանը դիտարկելու է որպես պատերազմի առիթ։

Ահա', սա է կապիտուլյացիան...

Իսկ Փաշինյանը նշանակվում է որպես տեղական «նամեստնիկ»:

Որպես ասվածն առավել տեսանելի լինի` պատկերացրեք` Հայաստանի մասին մենք ավելի շատ թշնամուց ենք տեղեկություններ ստանում, կարծես ՀՀ իշխանությունները ո'չ թե ՀՀ, այլ Ադրբեջանի առաջ են միայն հաշվետու»։