կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-08-12 15:43
Հասարակություն

Երևանի հայտարարությունները փոխզիջման վերաբերյալ կապիտուլյացիոն ձևակերպումներ են․ Փաշինյանը՝ 2016 թվականին

Նիկոլ Փաշինյանը 2016 թվականի սեպտեմբերի 11-ին ելույթ ունենալով «Քաղաքացիական պայմնագիր» կուսակցության հանրահավաքում, Արցախի մասին մի շարք ձևակերպումներ արեց, որոնց, ըստ իրեն, հետևելու էր իշխանության գալով։ Կարծում ենք՝ կարելի է լսել ու համեմատել, թե ինչպես 180 աստիճանով շեղվեց իր հայտարարություններից։

«Մենք Ադրբեջանի հետ Ղարաբաղի հարցի կարգավորման վերաբերյալ երբեք չենք բանակցի, եթե գործընթացից բացակա է Արցախի Հանրապետության պաշտոնական ներկայացուցիչը։ Այս իմաստով խստորեն դատապարտում ենք ՀՀ որևէ բանագնացի՝ Ղարաբաղի հարցի կարգավորման շուրջ Ադրբեջանի հետ բանակցելը ԼՂՀ ներկայացուցչի բացակայության պայմաններում։

Այս պայմաններում, երբ պաշտոնական Բաքուն շարունակաբար հոխորտում է, որ ոչ միայն Ղարաբաղը, այլև Երևանն ու Սևանը իրենը լիելու մասին, պաշտոնական «Երևանի հայտարարությունները փոխզիջման պատրաստակամության վերաբերյալ ոչ այլ ինչ են, քան կապիտուլյացիոն ձևակերպումներ։

Քանի դեռ Ադրբեջանը հայտարարում է, որ Ստեփանակերտի վրա ադրբեջանական դրոշ պետք է ծածանվի, հայկական քաղաքական բառապաշարից փոխզիջում բառը պետք է արմատախիլ անել։ Ու եթե ապրելու մեր պատմական ճակատագրի ցիկլը հաղթահարելու կամք ունենք ուրեմն պիտի չվախենանք հայտարարել՝ Աղդամը, այո, մեր հայրենիքն է»։

Աղբյուրը՝ Yerevan.today