Փոխարժեքներ
12 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.04 |
EUR | ⚊ | € 428.99 |
RUB | ⚊ | ₽ 4.5829 |
GBP | ⚊ | £ 509.3 |
GEL | ⚊ | ₾ 141.29 |
«Թող պարզ լինի՝ մենք թույլ չենք տա «հայաթ թահրիր աշ-ծամ» կամ նոր սիրիական բանակի մտնել տարածք Դամասկոսի հարավ. Մենք պահանջում ենք Հարավային Սիրիայի լիակատար ապառազմականացում Կունեյտրա, Դարրա եւ Էս-Սուվեյդա Նահանգներում նոր ռեժիմի ուժերից։ Նույն կերպ մենք չենք հանդուրժի որեւէ սպառնալիք Սիրիայի հարավում դրուզների համայնքին»,-փետրվարի 23-ին հայտարարել է Նեթանյահուն՝ ելույթ ունենալով սպայական դասընթացների շրջանավարտների առջեւ: Նրա խոսքով՝ «Իսրայելի պաշտպանության բանակը անորոշ ժամանակով կմնա Հերմոն լեռան վրա (Ջաբալ աշ Շեյխ) եւ բուֆերային գոտում՝ մեր համայնքները պաշտպանելու եւ ցանկացած սպառնալիք կանխելու համար»:
Սիրիայի հարավային շրջանների երկարաժամկետ անեքսիայի ձգտումը հերթական անգամ հաստատվել է երեք օր անց Վաշինգտոնում ամերիկա-իսրայելական հանրային կապերի կոմիտեի (AIPAC) կողմից կազմակերված տեսակոնֆերանսի ընթացքում: Պատմելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ իր հանդիպման մասին՝ Նեթանյահուն նշել է, որ այն ամենակարեւորն էր այն ամենից, ինչ ունեցել է նախկինում. «ԱՄՆ-ի եւ Իսրայելի դաշինքն ավելի ամուր է դարձել, քան երբեւէ»: Շնորհակալություն հայտնելով Թրամփին Իսրայելին զենքի նոր մատակարարումներ ապահովելու համար՝ կատաղած Բի բի-ն խոստացել է շարունակել ՑԱԽԱԼ-ի հարձակումները պաղեստինցի փախստականների ճամբարների վրա՝ Հորդանան գետի օկուպացված Արեւմտյան ափին: Reuters-ը գրում է. «Իսրայելի անպարկեշտ առաջնորդը ճնշում է գործադրում Թրամփի վարչակազմի վրա՝ Սիրիան թուլացած եւ ապակենտրոնացված թողնելու համար՝ միեւնույն ժամանակ պնդելով ռուսական բազաների պահպանման վրա, որոնք կոչված են զսպելու երկրում Թուրքիայի աճող ազդեցությունը»:
Բավական երկար դադարից հետո ՑԱԽԱԼ-ի ուժերը շարունակել են շարժվել Գոլանի բարձունքներից դեպի արեւելք, գրում է Իգոր Դիմիտրիեւը. «Նեթանյահուն համոզվել է՝ նոր նախագահը չի կարողանում պահպանել իշխանությունը Սիրիայի տարբեր հատվածներում եւ ակտիվացրել է երկրի բաժանման գործընթացը: Իսրայելի սպասվող ներխուժումը տեղի է ունենում դրուզների՝ էթնո-կրոնական փոքրամասնության հետ համակարգմամբ, որն ապրում է Կունեյտրա (արդեն գրավված) եւ Սուվեյդա հարավային նահանգներում: Իսրայելում ապրող դրուզները, հայտնի է, ընդհանուր առմամբ հավատարիմ են հրեական պետությանը, նրանցից շատերը ծառայում են ՑԱԽԱԼ-ում»:
Միեւնույն ժամանակ, մի շարք դրուզական կլանների առաջնորդներ հայտարարեցին Սուվեյդայի Ռազմական խորհրդի ստեղծման մասին, որը տեղական զինված խմբավորումների կոալիցիա է, որի նպատակը տարածաշրջանի պաշտպանությունն ու անվտանգության պահպանումն է: Խորհրդի առաքլությունը, որը որոշակի պայմաններում կարող է դառնալ դրուզական «բուֆերային» քվազիապետության նախակարապետը, նրա կազմակերպիչներին է տեսնում, այլ ուժային կառույցների հետ փոխգործակցությամբ, քաղաքացիական բնակչության եւ հանրային սեփականության բռնությունից եւ ավերածություններից պաշտպանության գործում: Հայտարարվել են պարբերական հանդիպումների պլաններ՝ սպառնալիքները գնահատելու եւ համապատասխան միջոցներ ձեռնարկելու համար:
Ի սկզբանե, «Ասադի ռեժիմի» տապալումից հետո, 2024 թ-ի դեկտեմբերին ձեւավորվել է որպես ժամանակավոր ռազմական խորհուրդ՝ հակազդելու անվտանգության աճող սպառնալիքներին՝ տարածաշրջանից Սիրիայի Արաբական բանակի (SAA) դուրսբերումից հետո: Հրամանատար Թարեկ Ալ Շուֆին ընդգծել է՝ խորհուրդը ձգտում է ինտեգրվել սիրիական նոր միավորված բանակին: Նա խոսում է աշխարհիկության, ժողովրդավարությն եւ ապակենտրոնացման կարեւորության մասին՝ յադ սկզբունքներն անհրաժեշտ համարելով արդարության եւ տարածաշրջանային կայունության հասնելու համար: Խորհրդի կողմից ընդունված Սիրիայի քարտեզով դրոշը հիշեցնում է ԱնդրԵփրատը վերահսկող քրդական «Սիրիական ժողովրդավարական ուժերի» դրոշը (միակ տարբերությունը Սուվեյդայի առանձնացված նահանգն է՝ դրուզների հնգաթեւ աստղով), որը պարունակում է ձեւավորվող դաշինքների գծի ակնարկ: Խորհուրդը պատրաստակամություն է հայտնել համագործակցել »սիրայի դեմոկրատական ուժերի» հետ՝ գովաբանելով նրանց որպես ուժ, որը պաշտպանել է իր հողն ու ժողովրդին ահաբեկչոթյունից եւ բռնապետությունից: Դեկտեմբերի 14-ին հայտնի է դարձել Սիրիայի Արաբական բանակի նախկին սպաների, սերժանտների եւ շարքյինների, ինչպես նաեւ Ասադի ներքին անվտանգության ուժերի աշխատակիցների տվյալների հավաքագրման ձեւավորման մասին՝ նրանց իրավունքները պաշտպանելու համար: Խորհրդի ղեկավարման մասին մանրամասները դեռ քիչ են, սակայն այն կարող է գլխավորել Թարեկ Ալ Շուֆին, որն ավելի վաղ ներկայացնում էր Սիրիայի Արաբական բանակի նախկին սպաների խումբը, որոնք 2023 թ-ին Սուվեյդայում «Ասադի ռեժիմի» դեմ բողոքի ցույցերի ժամանակ անցել էին դրուզական համայնքի կողմը: Փետրվարի 24-ին տեղական մի քանի խմբավորումներ հավատարմության երդում տվեցին Ռազմական խորհրդին, այդ թվում՝ Բակկա բնակավայրից կազմավորումները, Նաբի Շուայբայի ուժերը եւ Բայրաք Սուլեյման Բեն Դաուդի ուժերը՝ Մաջեդ Նաջեմ Աբու ռասայի գլխավորությամբ, ով ակտիվորեն նպաստում էր Ռազմական խորհրդի հավաքագրմանը: Հատկանշական է՝ ավելի վաղ Աբու Ռասը հրապարակել էր իսրայելամետ կոնտենտ՝ կիսվելով իսրայելցի դրուզ Սուլեյման Աբդուլ Լատիֆի հրապարակմամբ Facebook ցանցում՝ կոչ անելով Սուվեյդայի դրուզներին միանալ խորհրդին՝ պնդելով, որ երբ ՑԱԽԱԼ-ը մտնի Սիրիա, իսրայելցիները դրուզներին կհավաքագրեն նրա շարքերը (ինչն արդեն կիրառվում է եւ որոշ դեպքերում էթնո-կրոնական համայնքների ներկայացուցիչների համար լայն հեռանկարներ կբացի): Մեկ այլ ուղերձում Աբու Ռասը մեկնաբանել է Նեթանյահուի հայտարարությունները Սիրիայում դրուզների պաշտպանության մասին՝ ենթադրելով, որ նրա ուղերձն ուղղված է եղել Աբու Մոհամմադ ալ Ջոլանիին եւ ՀԹՇ-ին:
Փետրվարի 24-ին Սուվեյդայից հարավ գտնվող Ալ-Քաֆր գյուղատնտեսական օդանավակայանում կայացած հանդիպման ժամանակ Ռազմական խորհուրդը, համագործակցելով քաղաքական եւ հեղափոխական ուժերի հետ, ներկայացրեց «Ազգային նախագիծը», ինչն արժանացավ դրուզների որոշ առաջնորդների քննադատությանը: Օրինակ՝ Սիրիայում դրուզների հոգեւոր առաջնորդ Հիքմաթ Ալ Հաջերին, առնվազն խոսքով, մերժեց խորհրդի ստեղծումը՝ դրա անդամներին անվանելով «անջատողականներ»՝ ասելով, որ նրանք չունեն դրուզների համայնքը կամ Սուվեյդա նահանգի ղեկավարությունը ներկայացնելու իրավասություն:
Այստեղ «պետք է հասկանալ՝ դրուզների համար նման հնարքը բնորոշ է, նրանք ձվերը չեն դնում մեկ զամբյուղի մեջ», – բացատրում է Դիմտրիեւը: Դրուզական կլաններից ոմանք կաջակցեն իշխանությանը, մյուսները՝ ընդդիմությանը, բոլորը կապ կունենան տարբեր բանակների եւ հատուկ ծառայությունների հետ: Ահա թե ինչպես է փոքր, թշնամիներով շրջապատված ժողովուրդը այնտեղ մնում մի քանի դար...», -ավելացնելով՝ «մեծ մասամբ [դրուզները] ուրախությամբ կստանան իսրայելական անձնագրեր եւ կմիանան ՑԱԽԱԼ-ին, հենց որ տեսնեն «մերկավներին» նահանգի սահմանին»: Դա տեղի չի ունենում «առայժմ միայն այն պատճառով, որ ՑԱԽԱԼԻՆ Սուվեյդա հասնելու համար հարկավոր է անցնել սուննի խիտ բնակեցված Դերրաա նահանգը (որի վրա Իսրայելի ռազմաօդային ուժերը ինտենսիվ հարվածներ են հասցնում): «Այնտեղ էլ շատ չեն սիրում նոր իշխանությանը։ Եվ հինը չէր սիրում: Ընդհանրապես Սիրիայի քաղաքացիական պատերազմը սկսվել է Դերրաայում։ Անցյալ տարվա նոյեմբերի սկզբին Դերաայի զինված խմբավորումները, ինչպես դրուզները, ժամանակին կողմնորոշվեցին ստեղծված իրավիճակում եւ հարվածեցին Ասադին: Դամասկոս մտան ՀԹՇ-ից առաջ: Բայց դրանից հետո նրանք հանգիստ նստեցին իրենց նահանգում ... եթե հրեաները կարողանան ինչ-որ կերպ պայմանավորվել Դերայի զինված խմբավորումների հետ, ապա Սիրիայի փլուզման գործընթացն այլեւս չի կարող դադարեցվել»:
Փորձելով կանխել հարավի անջատումը՝ փետրվարի 24-ին ժամանակավոր նախագահ ահմադ ալ-շարան Դամասկոսում հյուրընկալեց Սուվեյդայի պատվիրակությանը՝ քննարկելու նահանգի անվտանգությունն ու կենսապայմանները, ինչպես նաեւ պետության քաղաքական մասնակցոթյունն ու ապագան: Դամասկոս մեկնած պատվիրակության կազմում են Սուվեյդայում զինված որոշ խմբավորումների ներկայացուցիչներ՝ Շեյխ Սուլեյման Աբդուլ Բաքին, Էս-Սուվեյդայի դրուզյան խոշոր աշխարհազորայիններից մեկի՝ «շեյխ ալ-կարամի» հրամանատար Լաիտ Ալ-Բալուսը, Մոանիս Աբու Հալան եւ այլք: Սակայն պետք չէ կասկածել՝ «անցումային կառավարության» առաջանցիկ թուլության դեպքում երկրի հետագա մասնատման սցենարը ավելի կոնկրետ ուրվագծեր կստանա:
Հասկանալի է՝ Սիրիայի հարավում իսրայելցիների գործողություններին ուշադիր հետեւում են Անկարայում՝ ոչ առանց հիմքերի ենթադրելով, որ դրուզների ինքնիշխանությունը կխթանի նմանատիպ գործընթացները սիրիական Քուրդիստանում: Ըստ Էրդողանի, ում մեջբերել է արեւելագետ Ստանիսլավ Տարասովը, «մեր տարածաշրջանում իրագործվում է չարագուշակ ծրագիր, որը չի սահմանափակվում Գազայով, Արեւմտյան ափով եւ Լիբանանով: Այս ծրագրի վերջնական նպատակը հասկանալու համար պետք չէ մարգարե լինել։ Յուրաքանչյուր ոք, ով գիտի պատմությունը, քաղաքակնությունը եւ կրոնը, հեշտությամբ կճանաչի կապն յաս իրավիճակի եւ «Ավետյաց երկրի» պատրանքի միջեւ»: Մարտի 1-ին Ջարամանի (Դամասկոսի հարավային արվարձան) մուտքի անցակետում տեղի ունեցած միջադեպը Սիրիայի հարավում իրավիճակի կտրուկ սրման նախաբան է դարձել: Տեղի դրուզյան աշխարհազորի «ջարամանայի վահան» զինյալներն արգելել են սիրիական «նոր» բանակի զինծառայողներին (նույն ինքը՝ ՀԹՇ գրոհայիններին) շարժվել իրենց զենքով: Լեզվակռիվն ավարտվել է կրակոցներով, որի արդյունքում սպանվել է նոր իշխանության զինծառայողը, որից հետո Ալ-Ջուլիանիի մարդիկ դրուզամ Ջարամանին 5-օրյա վերջնագիր են հայտարարել զենքը վայր դնելու պահանջով, իսկ որպես ավելի համոզիչ փաստարկ՝ ընդհատելով ինտերնետ – մալուխը: Պատասխանը Սուվեյդայում մոբիլիզացիան էր՝ հավատակիցներին օգնելու համար: Բացի այն, որ մոտավորապես մեկ միլիոնանոց համայնքը լուրջ մարտական ուժ է ներկայացնում, Բենիամին Նեթանյահուն շտապ հրամայել է Իսրայելի պաշտպանութայն նախարարին միջոցներ նախապատրաստել Դամասկոսի դրուզական շրջանները եւ ամբողջ Սիրիան իսլամիստների հարձակումներից պաշտպանելու համար:
«Մենք պարտավորվում ենք Իսրայելի մեր դրուզ եղբայրների առջեւ անել հնարավորը Սիրիայում իրենց դրուզ եղբայրներին չվնասելու համար, եւ մենք կձեռնարկենք բոլոր անհրաժեշտ քայլերը նրանց անվտանգությունն ապահովելու համար»: Սոցցանցերի օգտատերերը քննարկում են սիրիական հարավը որպես ինքնավարություն հնարավոր ընդգրկելու դրական կողմերը: Բացի «մեծ Իսրայելի» ճանապարհին հերթական վճռական քայլից, դրուզների միացումը թույլ կտար լուծել ուլտրաօրթոդոքսալ հայացքների հետեւորդներին բանակ զորակոչելու բարդ խնդիրը, ինչը «կարող էր զգալիորեն ուժեղացնել մեր մարտական ստորաբաժանումները: Դա կարող է լինել նաեւ ռազմական գործողությունների նոր փուլ»: Դիտարկելով արաբական թշնամիների ցանցերը եւ հատկապես մեկնաբանությունները՝ կարելի է եզրակացնել, որ արաբները շատ են վախենում դրուզների մարտական հնարավորություններից, եւ շատ օգտակար կլինի սիրիական դրուզներին մեր կողմը տեղափոխելը: Իհարկե, նրանք նաեւ ինչ-որ բան կստանան այս դաշինքից՝ իսրայելական աշխատավարձեր, ժամանակակից բժշկության հասանելիություն, առաջադեմ համալսարանների հասանելիություն եւ բոլոր առավելությունները, որոնք կարող է ապահովել Իսրայելի նման բարձր զարգացած երկիրը»:
Ըստ չհաստատված տեղեկատվության՝ դրուզներից հետո այլընտրանքային իշխանություն ձեւավորելու մասին հայտարարել է ընդհատակյա «Ուգարիթի շրջանի կոմիտեն», որը ներառում է առավելապես ալավիներով բնակեցված Լաթաքիա եւ Տարտուս ափամերձ նահանգները, որտեղ, ի պատասխան տեղի եւ գրոհայինների կողմից ահաբեկչության, պարբերաբար զանգվածային բողոքներ են բռնկվում: Վերջին ամիսների դրամատիկ իրադարձությունները վկայում են արաբական երկրի մերձավոր եւ մասամբ հեռավոր հարեւանների անմիջական աջակցությամբ հետագա տարածքային ապաինտեգրման եւ էթնո-կրոնական սկզբունքով առանձնացման օգտին:
Ալեքսանդր Գրիգորեւ
Աղբյուրը՝ vpoanalytics.com-ի
Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի